Facebook-ը հեռացրել է Թրամփի գրառումը «կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության» պատճառով
Facebook-ը ջնջել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումը` որպես իր քայլի պատճառ նշելով «ապատեղեկատվությունը կորոնավիրուսի մասին», հայտնում է Reuters-ը:
Հրապարակմանը տեսանյութ էր կցված, որում Թրամփը պնդում է, որ երեխաները «գրեթե անձեռնմխելի են» COVID-19-ի նկատմամբ, հայտնի էր դարձել Fox- ին տված հարցազրույցից:
«Այս տեսանյութը կեղծ պնդումներ է պարունակում այն մասին, որ մի խումբ մարդիկ անձեռնմխելի են COVID-19-ի նկատմամբ, ինչը մեր` COVID-ի մասին ապատեղեկատվության մասին քաղաքականության խախտում է»,- նշվում է Facebook-ի հայտարարության մեջ:
Նույն քայլերը ձեռնարկել է նաեւ Twitter-ը:
Թրամփի TeamTrump նախընտրական քարոզարշավի էջին տեղադրված եւ ԱՄՆ նախագահի կողմից ավելի ուշ պատճենված տեսանյութն ավելի ուշ հեռացվել էր` COVID-19-ի մասին ապատեղեկատվության կանոնները խախտելու համար:
Twitter-ի մամուլի ծառայությունում հայտնել են, որ TeamTrump-ի էջի օգտատերը ստիպված կլինի ջնջել իր գրառումը:
Թրամփի թիմում սոցիալական ցանցերին մեղադրել են ԱՄՆ նախագահի նկատմամբ կողմնակալության մեջ` շեշտելով, որ նա արձանագրել է այդ փաստը:
Ավելի վաղ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոններում հայտարարել էին, որ չնայած մեծահասակները մեծամասնություն են կորոնավիրուսի վերաբերյալ վիճակագրության մեջ, երեխաները նույնպես հիվանդանում են COVID-19-ով եւ կարող են վարակել ուրիշներին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փետրվարի 24-ից հուլիսի 12-ն ընկած ժամանակահատվածում վարակման 6 միլիոն դեպքի վերլուծության հիման վրա պարզել էր, որ 5-ից 14 տարեկան երեխաների շրջանում վարակվածության մասնաբաժինը մոտ 4.6 տոկոս է կազմում:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները