Ֆրանսիայի նախագահը մեկնել է Լիբանան
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնել է Լիբանան` ողբերգական պայթյունից հետո երկրին սատարելու համար, հայտնում է Associated Press-ը:
Ինչպես գործակալությանը հայտնել են Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայությունից, Մակրոնը հանդիպումներ կունենա Լիբանանի քաղաքական առաջնորդների հետ:
Բացի այդ, Ֆրանսիան տոննաներով օգնություն եւ մասնագետներ է ուղարկում Բեյրութ:
Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը հզոր պայթյուն էր տեղի ունեցել Լիբանանի ռազմածովային բազայի մերձակայքում գտնվող Բեյրութի նավահանգստի տարածքում:
Պայթյունի ալիքը ոչնչացրել եւ վնասել է տասնյակ տներ, ավտոմեքենաներ, մայրաքաղաքի շատ թաղամասերում կոտրվել են շինությունների ապակիները:
Քաղաքային հիվանդանոցները գերծանրաբեռնված են, եւ զոհերին ուղարկում են Բեյրութի ծայրամասեր:
Փլուզվել են նավահանգստի մերձակայքում գտնվող շենքերի ֆասադները, վնասվել են տներն ու գրասենյակներն ամբողջ քաղաքում: Վնասվել է Ռուսաստանի դեսպանատան շենքը, վիրավորվել է աշխատակիցներից մեկը: Նաեւ հաղորդվում է այլ դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի, այդ թվում` Ֆինլանդիայի դեսպանատան շենքի վնասման մասին, որը գտնվում է պայթյունից երկու կմ հեռավորության վրա:
Երկրում համացանցն աշխատում է ընդհատումներով, սակայն դեռ չի հաղորդվում` արդյոք խնդիրները կապված են պայթյունի հետ, թե ոչ:
Միջադեպի հետեւանքով զոհվել է լիբանանյան Քաթաիբ կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանը: Տուժել են Լիբանանի վարչապետ Հասան Դիաբի ընտանիքն ու խորհրդականները: Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վիրավորվել է ՄԱԿ-ի 48 աշխատակից: Վիրավորվել է նաեւ Կիպրոսի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը: Պայթյունը համարժեք է 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժի, նշել են հորդանանյան սեյսմոլոգները: Դրա ցնցումները զգացվել են նույնիսկ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում` Բեյրութից 250 կմ հեռավորության վրա:
Բեյրութն աղետի գոտի է հայտարարվել: Քաղաքում երկու շաբաթով արտակարգ դրություն է հայտարարվել:

















































Բեյրութում պայթած ամիակային սելիտրայով լի բեռը Վրաստանից ուղեւորվում էր Մոզամբիկ
Բեյրութում բուժքույրը հիվանդանոցի փլատակներից փրկել է երեք նորածնի կյանքը
Լիբանանում քննարկում են պայթյունի մի քանի վարածներ, այդ թվում «արտաքին ներգործությունը»
Բեյրութի նավահանգիստը այսօր՝ թռչնի թռիչքի բարձրությունից․ BBC (տեսանյութ)
Հարսնացուն պատմել է Բեյրութում պայթյունի ժամանակ հարսանեկան նկարահանման մասին
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները