Բելառուսի նախագահի թեկնածուն հայտարարել է, որ իր հասցեին սպառնալիքներ են հնչում
Բելառուսի նախագահի թեկնածու Անդրեյ Դմիտրիևը հայտարարել է, որ երկրում ընթացող նախընտրական քարոզարշավի ընթացքում իր հասցեին սպառնալիքներ են հնչում: Այս մասին նա ասել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում:
«Կան սպառնալիքներ համացանցում, անձնական հաղորդագրություններ էլ են գալիս: Մարդիկ ինչ ասես չեն ուղարկում՝ սկսած վիրավորանքներից, վերջացրած ուղիղ սպառնալիքներով: Այդ ամենը կա, ես, իհարկե, անհանգստանում եմ և՛ ընտանիքիս, և՛ թիմի անդամների համար, քանի որ Բելառուսում ոչ ոք ապահովագրված չէ դրանից»,-ասել է Դմիտրիևը:
Նա տեղեկացրել է, որ դեռևս չի դիմել իրավապահ մարմիններին, քանի որ չի ցանկանում «բորբոքել կրքերը»:
«Եթե տեսնեմ, որ այդ ամենը հասնում է անընդունելի մակարդակի, իհարկե, ես դա կանեմ: Ամեն դեպքում, պարզ չէ, թե ով է դա գրում: Ես ուղղակի ընթերցում եմ այդ նամակները և փորձում եմ պաշտպանել ընտանիքիս անդամներին, նրանց համար անվտանգության կանոններ սահմանել»,-բացատրել է նախագահի թեկնածուն:
Բելառուսում նախագահական ընտրությունները կկայանան օգոստոսի 9-ին, դրան կմասնակցի 5 թեկնածու: Գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հիմնական մրցակիցը լինելու է ընդդիմության միասնական թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան:

















































Մինսկում ընթանում է ընդդիմության «փայլուն երթը»
Բելառուսի ՆԳՆ-ն հաստատել է Մինսկում ընդդիմության բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած հրաձգությունն ու նշել է ձերբակալվածների թիվը
Տիխանովսկայայի աջակից Օլգա Կովալկովան հայտնել է, որ Բելառուսի իշխանություններն իրեն դուրս են բերել երկրից
«Մեկը բոլորի եւ բոլորը մեկի համար»․ Տիխանովսկայան հայտարարել է Միասնության քայլերթ Մինսկում
«Նրանց «ֆաս» հրաման է տրվել». Լուկաշենկոն մեկնաբանել է մերձբալթյան երկրների կողմից Բելառուսի նկատմամբ սահմանված պատժամիջոցները
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները