Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ոչնչացվել է հացահատիկի պահեստը. երկրում առկա հացահատիկի պաշարը մեկ ամիս էլ չի բավարարի
Լիբանանի էկոնոմիկայի նախարար Ռաուլ Նեհմեն հայտարարել է, որ Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով ոչնչացել է նավահանգստում գտնվող ցորենով լցված երկրի գլխավոր հացահատիկի պահեստը, ինչի հետևանքով երկրում մնացել է մեկ ամսից պակաս ժամանակահատվածի համար նախատեսված հացահատիկ, սակայն մատակարարող նավերն այժմ ճանապարհին են: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:
Նախարար Ռաուլ Նեհմեն գործակալությանն ասել է, որ Լիբանանին ամենաքիչը երեք ամսվա հացահատիկի պաշար է պետք` ապահովելու համար պարենային անվտանգությունը, և նա այժմ նոր պահեստների համար տարածքներ է փնտրում:
Նրա խոսքով` պաշարներն այժմ կբավարարեն «մի ամսից էլ քիչ ժամանակահատվածի համար»:
Լիբանանի երկրորդ խոշորագույն քաղաքի` Տրիպոլիի նավահանգստի տնօրեն Ահմեդ Թամերի խոսքով՝ Բեյրութի պահեստը 120 000 տոննա հացահատիկի տարողություն ուներ:
Նա տեղեկացրել է նաև, որ Տրիպոլիի նավահանգիստը հացահատիկի պահեստ չունի, սակայն ցորենը կարելի է տեղափոխել 2 կիլոմետր հեռավորության վրա գտնվող պահեստներ:
Պայթյունի պահին Բեյրութի պահեստում պահվում էր 15 000 տոննայից ոչ ավելի ցորեն:
Ներմուծողների միության ղեկավար Ահմեդ Հաթիթը «Ալ-Ախբար» թերթին տեղեկացրել է, որ պայթյունի պահին պահեստում գտնվող պաշարները բավարար էին ներքին շուկայի մեկուկես ամսվա կարիքները հոգալու համար, կան նաև 4 նավեր 28 000 տոննա հացահատիկով, որոնք դեռևս չեն ժամանել նավահանգիստ:
Լիբանանի մայրաքաղաքում փորձում են ուշքի գալ օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած աղետալի պայթյունից: Բեյրութի նավահանգստում որոտացած հզոր պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը, վիրավորները 4000-ից ավելի են, հայտնում է Լիբանանում Կարմիր խաչի գրասենյակը: Զոհերից 6-ը հայ են:
Պայթյունի հարվածային ալիքն այնքան ուժեղ է եղել, որ մայրաքաղաքի որևէ հատված ավերածությունից զերծ չի մնացել, անգամ հարևան Հորդանանում 4.5 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել:
Բեյրութն օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը, արտակարգ դրություն է սահմանվել:
Լիբանանի Անվտանգության բարձրագույն խորհրդի արտահերթ նիստում վարչապետ Հասան Դիաբը հայտարարել էր, որ աղետի մեղավորները խիստ պատասխանատվության են ենթարկվելու:
«Բացարձակապես անընդունելի է, որ վեց տարի շարունակ նավահանգստի պահեստում 2750 տոննա ամոնիումի նիտրատ է պահվել, և նավահանգստի կառավարիչների կողմից պրոֆիլակտիկ որևէ գործողություն չի իրականացվել»,- շեշտել է Դիաբը:
Բեյրութում որոտացած ավերիչ պայթյունի հետևանքով մեծ վնասներ են կրել նաև հայկական համայնքային կառույցները:
«Վնասվել են Անթիլիասի Մայր Տաճարի, Վեհարանի, հայագիտական և մանկավարժական կենտրոնների, ինչպես նաև՝ «Կիլիկիա» թանգարանի դռները, պատուհանները, ջահերը»,- ասված է կաթողիկոսարանի տարածած հաղորդագրությունում:

















































Բեյրութում պայթած ամիակային սելիտրայով լի բեռը Վրաստանից ուղեւորվում էր Մոզամբիկ
Բեյրութում բուժքույրը հիվանդանոցի փլատակներից փրկել է երեք նորածնի կյանքը
Լիբանանում քննարկում են պայթյունի մի քանի վարածներ, այդ թվում «արտաքին ներգործությունը»
Բեյրութի նավահանգիստը այսօր՝ թռչնի թռիչքի բարձրությունից․ BBC (տեսանյութ)
Հարսնացուն պատմել է Բեյրութում պայթյունի ժամանակ հարսանեկան նկարահանման մասին
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները