Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես ուզում եմ, որ իմ երկիրը պաշտպանված լինի օտարերկրյա թշնամական տարաբնույթ գործողություններից Կադրային նոր նշանակումներ ՀՀ զինված ուժերում Մեխիկոյում ֆուտբոլային հաղթանակի տոնակատարությունը վերածվել է ողբերգության. կա երեք զոհ Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է Առաջիկա երկու օրը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով, ապա նույնքան կնվազի Մբապեն՝ Աշխարհի առաջնության ռեկորդակիր Ստեղծվել են բազմաֆունկցիոնալ հանրային տարածքներ՝ կրթության, մշակույթի բաղադրիչներով․ ամփոփվել է «Դիմակայունություն ի սկզբանե» ծրագիրը Էսքան մեղմ չպետք է վարվել, որովհետև էն, ինչ արվել է, դա ծայրագույն հանցագործություն է Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը Այսօր աշխատանքն է սկսում Սիրիայի նոր խորհրդարանը Ընտրակաշառքի համար պատիժը կխստացվի, դատապարտվածներին կարգելվի զբաղեցնել պետական պաշտոններ Կենդանաբանական այգի․ որտեղ հանդիպում են մարդն ու բնությունը

Ես ուզում եմ, որ իմ երկիրը պաշտպանված լինի օտարերկրյա թշնամական տարաբնույթ գործողություններիցԿադրային նոր նշանակումներ ՀՀ զինված ուժերումՄեխիկոյում ֆուտբոլային հաղթանակի տոնակատարությունը վերածվել է ողբերգության. կա երեք զոհՓողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ էԱռաջիկա երկու օրը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով, ապա նույնքան կնվազիՄբապեն՝ Աշխարհի առաջնության ռեկորդակիրՍտեղծվել են բազմաֆունկցիոնալ հանրային տարածքներ՝ կրթության, մշակույթի բաղադրիչներով․ ամփոփվել է «Դիմակայունություն ի սկզբանե» ծրագիրըԷսքան մեղմ չպետք է վարվել, որովհետև էն, ինչ արվել է, դա ծայրագույն հանցագործություն էԹուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքըԱյսօր աշխատանքն է սկսում Սիրիայի նոր խորհրդարանըԸնտրակաշառքի համար պատիժը կխստացվի, դատապարտվածներին կարգելվի զբաղեցնել պետական պաշտոններԿենդանաբանական այգի․ որտեղ հանդիպում են մարդն ու բնությունըԹուրքիան պատրաստվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովինԻնքնակամ կառույցների օրինականացման համար արդեն իսկ գործող իրավակարգավորումները կընդլայնվենՓաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցերՎրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիրՆորվեգիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթել է Կոտ դ’Իվուարի ընտրանունՀայտնի են «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադայի հաղթողներըՀՀ պատվիրակությունը մասնակցել է բարձրագույն կրթության ոլորտի QS հեղինակավոր գագաթնաժողովինՀարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմՀուլիսի 4-ին Երևանում կմեկնարկի մինչև 16 տարեկանների բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունըՆախատեսվում է պատասխանատվություն սահմանել նշանակված առողջական վիճակի հետազոտություն կամ փորձաքննություն անցնելուց հրաժարվելու կամ խուսափելու դեպքերումՌուբեն Ռուբինյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանըՀամաձայնագրի վավերացումը կնպաստի երկու երկրների միջեւ դիվանագիտական ներկայության ընդլայմանը եւ առավել բարենպաստ պայմանների ապահովմանըՀՀ պետական դրոշը պետք է տեղադրված լինի բոլոր բնակավայրերի մուտքերումԱպօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից էՓոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագներըԵվրամիությունը բարձր է գնահատում Հայաստանի հետ գործընկերությունն օրենքի գերակայության ամրապնդման ոլորտում. Վասիլիս ՄարագոսՉինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքըTRIPP-ը գործելու է ԵԱՏՄ կարգավորումներով. ԱԳ փոխնախարարԶելենսկու թիմը փորձել է համոզել ԶՈւ ԳՇ նախկին պետ Զալուժնիին չմասնակցել ընտրություններինԿանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն ԹորոսյանԵՄ-ն վերացնում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների մաքսատուրքերըՀայաստանում չկա հանրային կոնսենսուս, թե ինչ են արդարությունն ու արդարադատությունըԻսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլելԱնցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջWildberries- ը չի փոխհատուցի ԱԹՍ-ի կամ ռազմական այլ հարվածի պատճառով կրած վնասներըՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 01.07.2026Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելIMEI համարների գրանցման համակարգ․ ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի ենԱրարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումըԹրամփը ավելի քան 1.4 մլրդ դոլարի եկամուտ է ստացել կրիպտոնախագծերիցՀամբարձում Մաթևոսյանը Կորեայում անցկացրել է COP17-ին նվիրված խորհրդատվական հանդիպումներՄարկո Ռուբիոն չի նախատեսում առաջադրվել 2028 թվականի նախագահական ընտրություններում Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարՂազախստանում այսօրվանից գործում է նոր ՍահմանադրությունըԿԳՄՍ երկու փոխնախարարներ ազատվել են պաշտոններիցՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 01.07.2026
Աշխարհ

Ռուսաստանը պայթյունի հետևանքով տուժածների համար Բեյրութում շարժական հոսպիտալ կտեղակայի

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 5-ին Բեյրութ կուղարկի շարժական հոսպիտալով, բժիշկներով, փրկարարներով և «Ռոսպոտրեբնադզոր» ծառայության աշխատակիցներով 5 ինքնաթիռ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել են նախարարության մամուլի ծառայությունից:

«Հումանիտար ակցիայի շրջանակում Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ընդհանուր առմամբ 5 ինքնաթիռ կուղարկվի լիբանանյան Բեյրութ` օգնություն ցուցաբերելու և երեկ տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքները չեզոքացնելու համար»,-հայտարարել են մամուլի ծառայությունից:

«Բոլոր մասնագետները կունենան հատուկ կոստյումներ և պաշտպանության միջոցներ` հաշվի առնելով կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակը»,-նշել են նախարարությունում:

Լիբանանի մայրաքաղաքում փորձում են ուշքի գալ օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած աղետալի պայթյունից: Բեյրութի նավահանգստում որոտացած հզոր պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը, վիրավորները 4000-ից ավելի են, հայտնում է Լիբանանում Կարմիր խաչի գրասենյակը: Զոհերից 6-ը հայ են:

Պայթյունի հարվածային ալիքն այնքան ուժեղ է եղել, որ մայրաքաղաքի որևէ հատված ավերածությունից զերծ չի մնացել, անգամ հարևան Հորդանանում 4.5 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել:

Բեյրութն օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը, արտակարգ դրություն է սահմանվել:

Լիբանանի Անվտանգության բարձրագույն խորհրդի արտահերթ նիստում վարչապետ Հասան Դիաբը հայտարարել էր, որ աղետի մեղավորները խիստ պատասխանատվության են ենթարկվելու:

«Բացարձակապես անընդունելի է, որ վեց տարի շարունակ նավահանգստի պահեստում 2750 տոննա ամոնիումի նիտրատ է պահվել, և նավահանգստի կառավարիչների կողմից պրոֆիլակտիկ որևէ գործողություն չի իրականացվել»,- շեշտել է Դիաբը:

Բեյրութում որոտացած ավերիչ պայթյունի հետևանքով մեծ վնասներ են կրել նաև հայկական համայնքային կառույցները:

«Վնասվել են Անթիլիասի Մայր Տաճարի, Վեհարանի, հայագիտական և մանկավարժական կենտրոնների, ինչպես նաև՝ «Կիլիկիա» թանգարանի դռները, պատուհանները, ջահերը»,- ասված է կաթողիկոսարանի տարածած հաղորդագրությունում: