Գերմանիայի կառավարությունում կոչ են արել խուսափել լարվածությունից «Հյուսիսային հոսք 2» գազատարի շուրջ
Չնայած ԱՄՆ-ի հետագա պատժամիջոցների սպառնալիքին «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցման կապակցությամբ` Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Փիթեր Ալթմայերը հույս է հայտնել, որ այս նախագծի շուրջ կոնֆլիկտը հնարավոր է կլինի մեղմել: «Մենք դեռ հույս ունենք, որ այդ պատժամիջոցներին գործը չի հասնի: Մենք դաշնային կառավարությունում միակարծիք ենք, որ պատրաստ ենք ցանկացած պահի բանակցել` էսկալացիայից խուսափելու համար»,- ասել է նա dpa-ին տված հարցազրույցում:
Ըստ գերմանացի նախարարի` առանց Բեռլինի մասնակցության անհնար կլիներ տարիներ շարունակ ապահովել Ռուսաստանից գազի տարանցումն Ուկրաինայի տարածքով, հայտնում է DW-ն:
«Մենք այստեղ` այս նախարարությունում, վճռական բանակցություններ ենք վարել: Հյուսիսային Գերմանիայում մենք տերմինալներ ենք կառուցում, որոնք մեզ թույլ կտան նաեւ ԱՄՆ-ից հեղուկացված գազ ստանալ եւ այն վաճառել Գերմանիայում»,- հիշեցրել է Ալթմայերը: Այս առումով Վաշինգտոնը պատժամիջոցներ կիրառելու հիմքեր չունի, վստահություն է հայտնել նա:
«Բացի այդ, ես հույս ունեմ եւ ակնկալում եմ, որ բոլոր կողմերը կհետեւեն միջազգային իրավունքի նորմերին»,- հավելել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության ղեկավարը:
ԱՄՆ-ն դեմ է «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցմանը: Նրանց կարծիքով` դա կբարձրացնի Եվրոպայի կախվածությունը ռուսական գազի մատակարարումներից: Բալթիկ ծովի հատակով խողովակաշարերի աշխատանքերը դադարեցվել են եվրոպական կապալառուների նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների կապակցությամբ, որոնք ուժի մեջ են մտել 2019 թվականի դեկտեմբերից: Պատժամիջոցներն այդ ընկերությունների ներկայացուցիչների համար Միացյալ Նահանգներ մուտքի արգելք են ներառում, ինչպես նաեւ` բոլոր ակտիվների սառեցում երկրում:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները