Լեխ Կաչինսկիի ինքնաթիռում պայթուցիկ է դրվել Ռուսաստանում օդանավի վերանորոգման ժամանակ. Լեհաստան
Տրոտիլը, որի պայթյունը դարձել է Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկիի Տու-154 օդանավի կործանման պատճառ, ինքնաթիռում է դրվել Ռուսաստանում դրա վերանորոգման աշխատանքների ժամանակ:
Ինչպես նշում է eadaily.com կայքն, այս մասին հայտարարել է ավիաաղետի կրկնակի հետաքննման լեհական հանձնաժողովը:
Նշվում է, որ ավիաաղետի պատճառ է դարձել տրոտիլի պայթյունը: Մինչդեռ պայթուցիկ նյութերի հետքերի հայտնաբերումը հաստատել են լեհական և բրիտանական լաբորատորիաները: Նշվում է, որ հետքերը հայտնաբերվել են ինքնաթիռի այն հատվածներում, որոնք ռուս տեխնիկները փոխել են նախագահի օդանավի վերանորոգման աշխատանքների ժամանակ:
Հիշեցնենք, որ լեհ քննիչները երկրորդ անգամ են արտաշիրիմել 2010թ.-ին Ռուսաստանում նախագահական ինքնաթիռի վթարի զոհերից երեքի մարմինները, քանի որ վթարից հետո ռուս հետաքննիչների արած ուսումնասիրության և լեհական կողմի ունեցած տվյալների մեջ զգալի անհամապատասխանություններ են եղել:
Մասնավորապես՝ պատգամավոր Զբիգնև Վասերմանի մոտ տարիներ առաջ արված վիրահատության պատճառով բացակայել են մի շարք օրգաններ, իսկ ռուսական արձանագրություններում դրանք առկա են: Մեկ այլ քաղաքական գործիչ Պժեմիսլավ Գոսերսկու հերձման արդյունքում պարզվել է, որ ռուսական կողմը նրա հասակը 20սմ-ով ավելի երկար է գրել:
Իսկ Լեհաստանի պատմության պետական ինստիտուտի ղեկավար Յանուշ Կուրտիկայի մարմնի արտաշիրիմումը ցույց է տվել, որ Ռուսաստանում նրան ընդհանրապես չեն հերձել, քանի որ բացակայում են համապատասխան սպիները:
Լեհական բարձրաստիճան պատվիրակությանը Ռուսաստան հասցնող ինքնաթիռը կործանվել էր 2010թ. ապրիլի 10-ին՝ Սմոլենսկի օդանավակայանի մոտակայքում:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները