Հաղորդավարուհուն որդու աչքի առաջ ծեծել են և փորձել բռնաբարել
Ուկրաինայում, Մարիուպոլից Կիև մեկնող գնացքում, որդու աչքի առաջ ծեծել և փորձել են բռնաբարել հաղորդավարուհի Անաստասիա Լուգովայային: Այս մասին ինստագրամյան իր օգտահաշվում տեղեկացրել է հենց տուժողը:
Գիշերը գնացքում հաղորդավարուհու և նրա որդու առանձնասենյակ է մտել անծանոթ տղամարդ և սկսել է հարվածել կնոջը: Հաղորդավարուհին արթնանալով, տեսել է, որ տղամարդը մերկ է: Նա սկսել է բղավել, արթնացել է նրա փոքրիկ որդին և նույնպես սկսել է գոռալ և խնդրել «չծեծել մայրիկին»: Տղամարդը փորձել է հարվածել երեխային, բայց հաղորդավարուհուն հաջողվել է կանգնեցնել նրան: Սակայն տղամարդը չի համաձայնել լքել սենյակը առանց կնոջ:
Այդ ժամանակ Լուգովայան համոզել է տղամարդուն դուրս գալ սենյակից, որպեսզի որդին ոչինչ չտեսնի, անծանոթը համաձայնել է և հաղորդավարուհուն տարել է իր առանձնասենյակ: Սակայն տղան շարունակել է բարձր բղավել: Այդ ժամանակ հաղորդավարուհին որդուն հանգստացնելու պատրվակով լքել է հարձակվողի առանձնասենյակը և որդու հետ ոտաբոբիկ վազել ուղեկցորդուհու մոտ: Սակայն գնացքի աշխատակցուհին քնած է եղել և միանգամից չի հասկացել թե ինչ է կատարվում: Այդ ժամանակ Լուգովայան արագ անցել է հարևան վագոն, որտեղ նրան օգնել են թաքնվել տղամարդուց:
Վերջինիս ձերբակալել են, գնացքի ղեկավարը կարգադրել է հսկել նրան, որպեսզի չփախչի: Կիևում տղամարդուն հանձնել են իրավապահ մարմիններին:
Ծեծի հետևանքով կնոջ դեմքին բազմաթիվ կապտուկներ են առաջացել, նրա մոտ ծնոտի կոտրվածք է ախտորոշվել: Նախնական տվյալներով` հարձակված տղամարդը գնացքով երթևեկելիս է եղել առանց տոմսի:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները