Հետազոտություն․ Երիտասարդությունը պատրաստ չէ ինքնուրույն կյանքի
Մասնագետները հարցում են իրականացրել 2000 ապագա ուսանողների շրջանում։ Պարզվել է, որ նրանց կեսից ավելին պատկերացում չուներ ուսման ժամանակաշրջանում պահանջվող վարձերի մասին։ Շատերը կարծում են, թե գիշերային կյանքն ավելի թանկ է, քան վարձակալության վճարը։ Մասնակիցների 61 տոկոսը մտահոգված էր համալսարանում գալիք ուսման կապակցությամբ, հայտնում է The Daily Mail-ը։
Հարցման մասնակիցների 58 տոկոսը տառապում էր քնի խնդիրներից, իսկ 27 տոկոսը՝ տագնապի նոպաներից, պոտենցիալ ուսանողների 60 տոկոսը համարում էր, որ դասախոսություններն ավելի երկար են տեւելու, քան դպրոցական դասերը, չնայած հիմնականում դա այդպես չէ։ Մասնակիցների մոտ 50 տոկոսը կարծում էր, թե ամենածախսաշատը բնակարանի վարձակալությունն է լինելու։ Մնացածը վստահ էին, որ ավելի շատ գումար են ծախսելու հավաքույթների, սննդամթերքի ու ուսման համար անհրաժեշտ նյութերի վրա։
Հարազատ տունը լքելու հեռանկարը շատ վախեցնում էր մասնակիցներին։ Հետազոտողները նաեւ հայտնաբերել են, որ ապագա ուսանողների երկու երրորդը, որոնք հոգեկանի հետ խնդիրներ ունեն, մտադիր չեն իրենց վիճակի մասին պատմել համալսարանում։ Այսինքն նրանք կարող են անհրաժեշտության դեպքում մնալ առանց օգնության։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...