«Թղթե տուն» սերիալը 5-րդ եթերաշրջանից հետո կդադարեցվի․ հայտնի են եզրափակչի սյուժեի առաջին մանրամասները
Շոուի ստեղծողը խոստանում է, որ մեզ սպասվում է Netflix-ի հիթի պատմության մեջ ամենաանհավանական սեզոնը։
Netflix-ը որոշել է փակել «Թղթե տուն» սերիալը։ Ինչպես հայտնում է Entertainment Weekly-ն, առաջիկա 5 մրցաշրջանը կլինի վերջինը։
Հիթի եզրափակիչ դրվագների նկարահանումները կմեկնարկեն արդեն օգոստոսի 3-ին՝ Դանիայում, իսկ հետո կշարունակվեն Իսպանիայում եւ Պորտուգալիայում: Շոուի Twitter-յան պաշտոնական էջում գրել են «Կողոպուտը մոտենում է ավարտին»:
Չորրորդ եթերաշրջանի վերջում զոհվել է թիմի մասնակից Ագաթա Խիմենեսը/ Նայրոբին (Ալբա Ֆլորես): Հրատարակության հետ զրույցում շոուի ստեղծող Ալեքս Պինան պատմել է, որ եզրափակիչում խմբավորման անդամներ Սերխիո Մարկինան/ պրոֆեսորներ Ալվարո Մորտեն / վրեժխնդիր կլինեն նրա մահվան համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
«Մենք շախմատային խաղից՝ պարզ ինտելեկտուալ ռազմավարությունից անցում ենք կատարում ռազմական մարտավարության․ «հարձակում եւ կռիվ»:
Սցենարիստ-պրոդյուսերը նաեւ նշել է, որ նոր եթերաշրջանում կլինեն ավելի շատ ռիսկեր, ադրենալին եւ լարվածություն: Ասում է, որ դա ամենաէպիկական եթերաշրջանն է։
Ի դեպ, մեզ սպասում է դերասանական կազմի թարմեցում։ Նոր սերիաներում կնկարահանվեն Միգել Անխել Սիլվեստրեն («Ութերորդ զգացողություն») եւ Պատրիկ Կրիադուն («Ժամանակի նախարարություն»): Վերջին եթերաշրջանում կլինեն 10 դրվագներ։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները