Եղիսաբեթ Երկրորդին հսկող էլիտար գնդի գվարդիականի մոտ կոկաին է հայտնաբերվել
Քոլսդթրիմյան գվարդիայի ծառայողը, որի պարտականություններից մեկը Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու կեցավայրը հսկելն է, ձերբակալվել է, երբ նրա մոտ ինը պարկ կոկաին ու կետամին են գտել։ Ամեն ինչ բացահայտվել է, երբ Սենթ Ջեյմսի պալատի լոգասենյակում սպիտակ փոշի է հայտնաբերվել։
Իրավապահ մարմինները խուզարկել են նրա սենյակն ու մեքենան եւ զինծառայողի իրերի շարքում հինգ պարկ կոկաին եւ չորս պարկ կետամին գտել։
Բրիտանական բանակում հաստատել են գվարդիական զինվորի ձերբակալման փաստը, սակայն հրաժարվել են այլ մեկնաբանություն տալ։ Փաստի առիթով հետաքննություն է ընթանում, ձերբակալվածը ժամանակավորապես հեռացված է ծառայությունից։
Քոլսդթրիմյան գվարդիան ստեղծվել է 1650թ.-ին՝ Օլիվեր Կրոմվելի հրամանով եւ համարվում է բրիտանական բանակի հնագույն, անդադար գործող հետեւակային գունդը։ Ստորաբաժանման պարտականությունների շարքում են բրիտանական միապետների պալատների, այդ թվում Վինձորի եւ Բուքինգհեմյան պալատների հսկումը։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը