Թեհրանը համաձայն է փոխհատուցում վճարել ուկրաինական ուղեւորատար ինքնաթիռի կործանման կապակցությամբ
Թեհրանը համաձայն է փոխհատուցում վճարել 2020 թվականի հունվարին ուկրաինական ուղեւորատար ինքնաթիռի կործանման կապակցությամբ: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավիին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Սակայն նա նախազգուշացրել է, որ այս հարցի իրագործումը «ժամանակ կպահանջի եւ տարբեր ասպեկտներ ունի՝ տեխնիկական եւ իրավական տեսանկյունից»: Մուսավին նաեւ հավելել է, որ զոհված ուկրաինացիների համար վճարների վերաբերյալ բանակցությունները կշարունակվեն:
Հուլիսի 12-ին Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը թարմացված զեկույց էր հրապարակել ուկրաինական Boeing-ի կործանման հետաքննության վերաբերյալ: Դրանում նշվում էր, ՀՕՊ համալիրը ինքնաթիռը խոցել է սխալմամբ. դեպքից կարճ ժամանակ առաջ այն տեղափոխել էին, իսկ տվյալների վերակարգավորում չէին իրականացրել մարդկային սխալի պատճառով: Դա էլ, իբր, հանգեցրել էր սխալների տվյալներում ինքնաթիռը հայտնաբերելիս:
Ուկրաինայի միջազգային ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռը կործանվել էր հունվարի 8-ի առավոտյան Թեհրանի օդանավակայանից դուրս գալուց հետո: Զոհվել էր 176 մարդ, այդ թվում՝ Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի եւ Աֆղանստանի քաղաքացիներ, ինչպես նաեւ անձնակազմի ինը անդամ: Իրանը խոստովանել էր, որ սխալմամբ է խոցել ինքնաթիռը:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները