Բուլղարիայում հակակառավարական ցույցերի մասնակիցներն արգելափակել են մայրաքաղաքի կենտրոնում երթևեկությունը և վրաններ խփել (տեսանյութ, լուսանկարներ)
Բուլղարիայում հակակառավարական ցույցերի մասնակիցներն արգելափակել են մայրաքաղաք Սոֆիայի կենտրոնական երկու խոշոր մայրուղիների երթևեկությունը: Այս մասին տեղեկացնում է BNR ռադիոկայանը:
Ռադիոկայանի տվյալներով` ցուցարարները վրաններ են խփել երկրի նախագահի նստավայրի մոտակայքում: Ցուցարարները պահանջում են Բոյկո Բորիսովի գլխավորած կառավարության և գլխավոր դատախազ Իվան Գեշևի հրաժարականները և մեքենայացված քվեարկության ներդրում:
Նշվում է, որ ցուցարարները թողնում են անցնել միայն շտապօգնության մեքենաներին, ավտոբուսների և մասնավոր մեքենաների շարժը դադարեցված է: Հասարակական տրանսպորտի երթուղիները փոխվել են:
Բուլղարիայում հուլիսի 9-ից չեն դադարում երկրի նախագահ Ռումեն Ռադևի աջակցությանն ուղղված հակակառավարական ակցիաները: Բուլղարական ԶԼՄ-ները որպես բողոքի ակցիաների պատճառ նշում են նախագահի անվտանգության և իրավական հարցերով խորհրդականների ձերբակալությունները: Խորհրդականները ձերբակալվել են պետական գաղտնիք բացահայտելու և անձնական շահերից ելնելով` ազդեցության չարաշահման համար:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները