Լուկաշենկոյի հետ հանդիպած պաշտոնյաները կթեստավորվե՞ն
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Մինսկում հուլիսի 17-ին հանդիպած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարական պատվիրակության մյուս անդամներին լրացուցիչ թեստավորելու կարիք չկա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, պատասխանելով այն դիտարկմանը, թե Լուկաշենկոն հայտնել է, որ ասիմպտոմ հաղթահարել է կորոնավիրուսը, իսկ այդ հայտարարությունից օրեր առաջ հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի և Հայաստանի պատվիրակության անդամների հետ:
«Մինսկից Երևան ժամանելուց հետո Հայաստանի պատվիրակության բոլոր անդամները հանձնել են կորոնավիրուսի թեստ, որոնց պատասխանները եղել են բացասական և այս պահին թեստավորման անհրաժեշտություն չկա»,- ասաց Գևորգյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 16-17-ը ՀՀ կառավարական պատվիրակությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, գտնվում էր Մինսկում, մասնակցելու Եվրասիական տնտնեսական միության միջկառավարական խորհրդի նիստին: Այցի ընթացքում հուլիսի 17-ին ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Հուլիսի 28-ին Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ասիմպտոմ, ոտքի վրա հաղթահարել է կորոնավիրուսը:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները