Կորոնավիրուսի պատճառով սովից երեխաների մահվան ամսական դեպքերն աշխարհում կավելանան 10 000-ով. Associated Press
Կորոնավիրուսի պատճառով աշխարհում սովից երեխաների մահացության ամսական ցուցանիշը կավելանա 10 000-ով, հաղորդում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի հրապարակած տվյալներին:
Ըստ այդ կանխատեսման՝ համաճարակի տարածման պատճառով կաճի նաև սուր սովից տառապող երեխաների ամսական ցուցանիշը՝ ավելի քան 550 000-ով, իսկ մեկ տարվա կտրվածքով այդ թիվը կաճի 6.6 միլիոնով:
Այս խնդրին հատկապես բախվելու են այն երկրները, որոնք ավանդաբար լուրջ խնդիր ունեն երկրում սովի մակարդակի հետ և համաճարակի սահմանափակումների պատճառով կտրվել են միջազգային շուկաներից:
Ցուցանիշի բարձրացման հավանականությունը լուրջ հետընթաց է համարվում նաև այն պատճառով, որ 1980թ-ից ի վեր սովից երեխաների մահացության ցուցանիշը տարեց տարի նվազել է:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները