Բանակային ռեժիմ. ռեփեր Սերյոգան առաջին անգամ պատմել է՝ ինչու է կնոջից վերցրել երեխաներին
Ռեփեր Սերյոգան առաջին անգամ խոսել է պատճառների մասին, որոնք իրեն դրել են որդիներին՝ Մարկին ու Պլատոնին վերցնել Կիեւից, ուր նրանք ապրում էին մայրիկի հետ եւ տեղափոխել Խարկով, ուր ինքն է ապրում։ Սերյոգայի խոսքով՝ ինքն այդ քայլին դիմել է հանուն երեխաների բարօրության։
«Մի անգամ հետեւում էի, թե ինչպես է ավագ որդիս՝ Մարկը, ֆուտբոլ խաղում։ Տեսնում էի, որ այնքան էլ չի ստացվում, նրան չեն բավարարում արագությունը, դիմացկունությունը, արձագանքը։ Մի անգամ խաղից հետո մոտեցա նրան ու ասացի. «Ուզու՞մ ես հասցնել վազել գնդակի ետեւից»։ Նա պատասխանեց՝ այո։ Ես նրան ասացի. «Գնացինք միասին, մի քանի ամիաս միասին կապրենք, կմարզվենք, ես կկարգավորեմ քո մարզվելու պրոցեսը։ Կտեսնենք՝ ինչ կստացվի»։
Մոտավորապես նույն ժամանակ սկսեցին բողոքներ ստացվել կրստեր որդուս՝ Պլատոնի պահվածքի վերաբերյալ նրա դաստիարակներից։ Դարձել էր անհավասարակշիռ, չվերահսկվող հույզեր կային, հաճախ բացասական։ Առաջարկեցին որոշակի միջոցներ ծախսել հոգեբանի համար, ինչին ես պատասխանեցի. «Ես ինքս կկարգավորեմ իրավիճակը։ Երեխային հոգեբան հարկավոր չէ։ Երեխային հայր է հարկավոր»։ Եվ նրանք ինձ հետ Խարկով եկան»,-պարզաբանել է Սերյոգան՝ չնշելով՝ արդյոք իր որոշումը քննարկել է երեխաների մոտ հետ։
Արտիստն անկեղծացել է «Тихая заводь» վավերագրական ֆիլմում։ Սերյոգան խոստովանել է, որ որոշել է անել հնարավոր ամեն ինչ՝ տղաներին ուժեղ ու առողջ մեծացնելու համար։ Արտիստը նրանց արգելել է համակարգչային խաղեր խաղալ, ցույց է տվել՝ ինչպես փայտ կոտրել, ֆուտբոլ խաղալ։
Փետրվարի վերջին Սերյոգայի նախկին կինը՝ Պոլինա Օլոնոն, հայտնել է, որ արտիսն իրենից թաքցնում է որդիներին։ Նա երեխաներին փնտրում է չորս ամիս։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ