«Зайка моя». Օլգա Բուզովայի ընկերը երգ է ձայնագրել Ֆիլիպ Կիրկորովի հետ (տեսանյութ)
Հայտնի բլոգեր ու երգիչ Դավիթ Մանուկյանը հունիսի վերջին թողարկել է «Черный бумер» երգն ու տեսահոլովակը, որը ձայնագրել է ռեփեր Սերյոգայի հետ։ Երգը հիթ է դարձել 10 տարի առաջ, իսկ Դավան երազել է վերստեղծել լեգենդը։
Օլգա Բուզովայի ընկերոջն այդ միտումը դուր է եկել, եւ նա նոր հիթ է պատրաստում։ Instagram-յան էջում Դավան հատված է հրապարակել «Зайка моя» երգից, որը կատարել է 53-ամյա Ֆիլիպ Կիրկորովի հետ։ «Մենք պատմություն ենք ստեղծում։ Սա լեգենդ կդառնա Կիրկորովի հետ։ Մեր համատեղ հիթը կմնա առհավետ, այն կկատարեն մեր թոռները»,- նշել է Դավան։
Ֆիլիպն այս երգը ներկայացրել է դեռ 1995թ.-ին իր նախկին կնոջ՝ Ալլա Պուգաչովայի հետ։ Դավիթը որոշել է երգին երկրորդ կյանք տալ, եւ ռուսական էստրադայի փոփի արքային միտքը, կարծես թե դուր է եկել։
Մանուկյանը հայտնել է նաեւ իր նոր սկավառակի՝ «Король», թողարկման մասին, որը հնարավոր կլինի լսել արդեն հուլիսի 24-ից։ Հնարավոր է՝ հենց այդ օրը Դավան կներկայացնի հիթը Կիրոկորովի հետ։


















































Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը
Հայկական ֆուտբոլային կառույցը սատարում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆիլիպ Դիալոյի թեկնած...
ՆԳՆ նախկին պաշտոնյա, «Ոսկե գնդապետ» Զախարչենկոն, ով կրում է 16 տարվա ազատազրկման պատիժ, ամուսնացել է...
Անկախության հռչակագիրը Սահմանադրության մեջ զետեղելու օրակարգն արդեն ժամանակավրեպ է
Ռոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանը
Երևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենք
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
ԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններին
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ուֆա և Սալավաթ քա...
Ջերմուկ քաղաքում քաղաքացիները տեսանկարահանել են մայր արջին՝ իր ձագերի հետ (տեսանյութ)