Մայքլ Ջեքսոնի դուստրը պատմել է իր կողմնորոշման մասին, որի վրա ազդել է հայտնի հայրը
Փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի դուստրն իր սեռական կողմնորոշումը նկարագրել է իր կյանքի մասին նոր վավերագրական սերիալում՝ «Unfiltered»։ 22-ամյա Փերիսը, որին լուրջ հարաբերություններ են կապում տղայի հետ, խոստովանել է, որ իրեն լեսբի է համարում, քանի որ առավել հաճախ հանդիպել է աղջիկների հետ։
Փերիսը Գաբրիելի հետ հանդիում է վերջին երկու տարիների ընթացքում։ Նրա խոսքով՝ նախքան տղայի հետ սիրավեպը ինքը չէր համարձակվում իրեն երաժիշտ համարել, իսկ հիմա իրենք միասին՝ «The Soundflowers» ֆոլկ խմբի կազմում, ձայնագրել են իր դեբյուտային երգը։
«Երբեք չէի մտածում, որ տղայի հետ կլինեմ։ Կարծում էի, թե կամուսնանամ աղջկա հետ։ Ես կանանց հետ ավելի հաճախ են հանդիպել, քան տղամարդկանց։ Մարդիկ գիտեն տղաների հետ իմ երեք սիրավեպի մասին, սակայն չգիտեն իմ հարաբերությունների մեծ մասի մասին։ Ես ինձ նատուրալ չեմ համարում, բայց չէի ասի, թե բիսեքսուալ եմ, քանի որ հանդիպել եմ ոչ միայն տղամարդկանց ու աղջիկների հետ։ Ես եղել եմ կանացի սեռական օրգաններ ունեցող տղամարդու հետ։ Կարեւոր չէ՝ ինչ օրգաններ ունի նա, կարեւոր է, թե ինչպիսի մարդ է»,- նշել է նա։
Փերիսն իր կողմնորոշման վերաբերյալ առաջին անգամ կասկածներ ունեցել է դեռահասության տարիքում. նրա զգացմունքները նման չէի հետերոսեքսուալ զույգերի զգացմունքներին, որոնց ցույց էին տալիս հեռուստատեսությամբ։ Նրա խոսքով՝ հայրն արագ հասկացել է դա եւ իրեն, ինչպես եւ իր եղբայրներին կատակելով խորհուրդ է տվել աղջկա գտնել, երբ ութամյա Փերիսը չափազանց երկար է նայել ամսագրում գեղեցիկ աղջկա լուսանկարին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ