Լյուքսեմբուրգյան պարբերականի անդրադարձը` պատգամավորի և նրա հայուհի ընտրյալի պսակադրությանն ու Հայաստանին
Արդեն տեղեկացրել ենք, որ հունիսի 3-ին, լյուքսենբուրգցի պատգամվոր Ֆրանկ Էնգելն ու նրա հայուհի ընտրյալը` Տաթև Մանուկյանը, ամուսնացել են:
Լյուքսեմբուրգյան հայտնի պարբերականն անդրադարձել է պատգամավորի` Խոր Վիրապում տեղի ունեցած հարսանեկան արարողությանը: Հոդվածում խոսվում է է Հայ Առաքելական եկեղեցու պատմության, հայերիչ`քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունելու մասին, ինչպես նաև եկեղեցական հարսանեկան արարողակարգի մասին:
Հիշեցնենք, որ զույգի սիրային կապի մասին լուրը հանրությանը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ վրախորհրդարանի սլովակ պատգամավոր Բորիս Զալան DennikN հրատարակչության հետ Հայաստանից ստացած իր տպավորությունների մասին պատմելիս նշել է, որ լյուքսեմբուրգցի պատգամավոր Ֆրանկ Էնգելի ընտրյալը հայուհի է, իսկ նրանց հարսանիքը լինելու է Արցախում:
Զույգը ծանոթացել է Տաթևում. երկուսն էլ առանց իրար ճանաչելու խնդրել էին իրենց ընդհանուր ծանոթին տանել իրենց Տաթևի վանքը տեսնելու, և, ի վերջո, հայտնվել էին նույն մեքենայում:
Հավելենք, որ Տաթևը ծնունդով Հայաստանից է, սովորել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում: Ավարտելուց հետո Տաթևը տեղափոխվել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել և սովորել Դալարնայի համալսարանում:


















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...