Ի՞նչ արժե կորոնավիրուսի վճարովի թեստը Հայաստանում և որտեղ կարելի է հանձնել
Հայաստանում արդեն որոշ ժամանակ է՝ նախարարության հետ անվճար պայմանագրով աշխատող լաբորատորիաներից բացի կան նաեւ այնպիսիք, որոնք կորոնավիրուսի թեստ են անցկացնում մասնավոր հիմունքներով։ Այսպիսի լաբորատորիաներում թեստի արժեքը տատանվում է 20 հազարից մինչեւ 25 հազար դրամ։
«ՊՐՈՄ ՏԵՍՏ» լաբորատորիայում այն արժե 20 հազար դրամ, արդյունքը պարզ է դառնում 3 օրվա ընթացքում։ Հակամարմինների թեստ այստեղ նույնպես անցկացվում է, ստուգվում է հակամարմին G-ն, որը ցույց է տալիս՝ արդյոք նախկինում վարակված եղել եք կորոնավիրուսով, թե ոչ, արժեքը 30 հազար դրամ է։
«Վարդանանց» բժշկական կենտրոնի լաբորատորիայում նույնպես ՊՇՌ թեստեր ընդունում են, գինը՝ 25 հազար դրամ։ Արդյունքը պատրաստ է լինում 4 աշխատանքային օրվա ընթացքում։ Ընդ որում, այս կենտրոնում թեստ հանձնելու համար պետք է նախապես գրանցվել։ Թեստ հանձնելիս 3-4 ժամ առաջէլ պարտադիր է սնունդ եւ հեղուկ չօգտագործել։ Նույն կենտրոնում հակամարմինների թեստ նույնպես ընդունում են, արժեքը՝ 20 հազար դրամ, արդյունքը պատրաստ է լինում 20 րոպեից։
«Աստղիկ» բժշկական կենտրոնում նույնպես թեստ կարելի է հանձնել, բայց ոչ ՊՇՌ։ Այստեղ 15 հազար դրամով կարելի է անցնել հետազոտություն ռապիդ թեստով, որի ճշտգրտությունը 80-ից 90 տոկոս է։ Թեստը չինական արտադրության է։
Թեստերը լաբորատորիաներում հիմնականում գերմանական կամ չինական արտադրության են։ Բոլոր տվյալները հավաքվում են մեկ ընդհանուր բազայում՝ կազմելով այն ցուցանիշի մաս, որն օրական ներկայացնում է Առողջապահության նախարարությունը։ Այնուամենայնիվ, նախարարությունը չի ներկայացնում վիճակագրություն, թե թեստերի որ մասն է արվում պետական, որը՝ մասնավոր հիմունքներով։


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...