Կիմ Չեն Ընը ծանր հիվանդ լինելու մասին խոսակցություններից ի վեր առաջին անգամ հանրությանն է ներկայացել (լուսանկարներ, տեսանյութ)
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը ծանր հիվանդ և նույնիսկ մահամերձ լինելու մասին շրջանառվող լուրերից հետո առաջին անգամ հանրությանն է ներկայացել: Նա մասնակցել է Աշխատավորական կուսակցության քաղբյուրոյի նիստին:
Ինչպես նկատում է Daily Mail-ը, հյուսիսկորեացի առաջնորդն իր ավանդական «գորշ ու միապաղաղ» համազգեստն այս անգամ փոխարինել է ամառային տարբերակով և ոտքից գլուխ ճերմակ հագած ներկայացել:
Աղբյուրը հիշեցնում է, որ Կիմ Չեն Ընը շաբաթներ շարունակ անհետացել էր պետական լրատվամիջոցներից, ինչը նրա որպիսության մասին անհանգստության լուրջ հիմքեր էր տվել:
Հարավկորեական և ամերիկյան մի շարք պարբերականներ գրել էին, որ Կիմ Չեն Ընը լուրջ վիրահատության է ենթարկվել և գտնվում է մահամերձ վիճակում: Սակայն դատելով նոր հրապարակված կադրերից՝ հյուսիսկորեացի առաջնորդը ողջ-առողջ է:

















































«ԿԺԴՀ-ի առաջնորդը կոմայի մեջ է․ երկրի ղեկն իր ձեռքն է վերցրել նրա կրտսեր քույրը»․ նախկին հարավկորեացի պաշտոնյա
Հյուսիսկորեական լրատվամիջոցը հրապարակել է Կիմ Չեն Ընի՝ ապրիլի 27-ին գրված նամակն՝ ուղղված ՀԱՀ նախագահին
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները