23-ամյա աղջիկը կտրել է իր հետ ամուսնանալ չցանկացող ընկերոջ «արժանապատվությունը»
Հնդկաստանում 23-ամյա աղջիկը զայրացել է, երբ ընկերը հրաժարվել է ամուսնանալ իր հետ, եւ կտրել է նրա առնանդամը:
Ըստ Times of India-ի՝ դեպքը տեղի է ունեցել Դելիի Մանգոլփուրի արվարձանում: 35-ամյա փողոցային առեւտրական Ռավին գնացել է ընկերուհու մոտ, որի հետ հանդիպում էր 4 տարի: Աղջիկն ամուսնության հարց է բարձրացրել, սակայն Ռավին հայտարարել է, որ չի կարող ամուսնանալ նրա հետ, քանի որ իր ընտանիքը դեմ է:
Զոհի խոսքով՝ աղջիկն իրեն լոգարան է տարել, մերկացրել եւ «ստիպել» սեքսով զբաղվել՝ հրաժարվելու դեպքում սարսափելի հետեւանքներով սպառնալով: Իսկ հետո խոհանոցի դանակով կտրել է նրա առնանդամը: Տղամարդը պատմել է, որ այդ պահին տանն են եղել նաեւ աղջկա քույրը՝ ամուսնու հետ, բայց նրանք ոչինչ չեն արել: Հայտնի չէ, արդյո՞ք բժիշկներին հաջողվել է կարել առնանդամը: Մերժված հարսնացուն փախուստի է դիմել, ոստիկանությունը որոնում է նրան:


















































Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը
Հայկական ֆուտբոլային կառույցը սատարում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆիլիպ Դիալոյի թեկնած...
ԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններին
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
Անկախության հռչակագիրը Սահմանադրության մեջ զետեղելու օրակարգն արդեն ժամանակավրեպ է
Ռոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանը
ՆԳՆ նախկին պաշտոնյա, «Ոսկե գնդապետ» Զախարչենկոն, ով կրում է 16 տարվա ազատազրկման պատիժ, ամուսնացել է...
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ուֆա և Սալավաթ քա...
Երևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենք
Ջերմուկ քաղաքում քաղաքացիները տեսանկարահանել են մայր արջին՝ իր ձագերի հետ (տեսանյութ)