Արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը դատի են տվել Tatler ամսագրին՝ «դաժան և խտրական» հոդվածի համար
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, ըստ հաղորդման, դատի են տվել Tatler ամսագրին՝ «դաժան և խտրական» հոդվածի համար, որում քննադատվում է Քեմբրիջի դքսուհու քաշը և երեխաների դաստիարակությունը, գրում է Daily Mail-ը։
Հաղորդվում է, որ թագավորական զույգն իրավաբանական նամակներ է ուղարկել ամսագրին՝ պահանջելով համացանցից հեռացնել «Եկատերինա Մեծը» վերնագրով հոդվածը։
Քենսինգթոնյան պալատն, իր հերթին, անցյալ շաբաթ խիստ քննադատական հայտարարություն է տարածել հոդվածի վերաբերյալ՝ այն որակելով «անճշտությունների և կեղծումների շղթա»։

Հաղորդվում է, որ թագավորական պալատի ներկայացուցիչները, մասնավորապես, բարկացած են հոդվածագիր Աննա Պաստեռնակի այն հայտարարությունից, որ արքայազն Հարիի և Մեգան Մարքլի՝ թագավորական ընտանիքի ավագ անդամների լիազորությունները վայր դնելուց հետո Քեմբրիջի դքսուհին ծանրաբեռնվածության պատճառով «ուժասպառ է և իրեն փակուղում է զգում»։
Հոդվածում խոսվում է Քեմբրիջի դքսուհու սննդային վարքի խանգարումների մասին, ինչից տառապել է նաև արքայադուստր Դիանան։ Քեյթ Միդլթոնը քննադատության է ենթարկվում երեխաներին դաստիարակելու մեթոդների համար։
«Քեյթը վտանգավոր աստիճանի հյուծվել է, ոմանք նրան նույնիսկ արքայադուստր Դիանա են ասում»,-գրված է հոդվածում։



















































Արքայազն Չարլզը դադարել է ֆինանսավորել Հարիին ու Մեգան Մարքլին
Բրիտանական թագավորական ընտանիքի կայքից ջնջվել են Մեգան Մարքլի, արքայազններ Հայրիի եւ Էնդրյուի հաշիվները
Բացահայտվել է, թե ով է արքայական ընտանիքի ամենագեղեցիկ կինը
Հարին և Մեգանը վերադառնում են Մեծ Բրիտանիա
Արքայազն Ֆիլիպը կորոնավիրուսի պատճառով ծննդյան 99-ամյակին խուսափել է մեծ խնջույքից, հրավառությունից
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում