«Ռետինե տիկնիկներ սառած դեմքերով». Բաբկինայի ու Ուսպենսկայայի անհաջող լուսանկարը վախեցրել է օգտատերերին
Նադեժդա Բաբկինան ու Լյուբով Ուսպենսկայան ռուսական շոու-բիզնեսի՝ երիտասարդ տեսք ունեցող աստղերից են։ Ինչն է աստղերին, որոնք արդեն պատկառելի տարիք ունեն (Բաբկինան վերջերս նշել է 70-ամյակը, Ուսպեսնակայն նրանից երիտասարդ է 4 տարով), թույլ տալիս պահպանել ծաղկուն տեսքը՝ պլաստիկ վիրաբուժության հրաշքները, թե լավ խնամքը, բաց հարց է։ Ամեն դեպքում, հակառակ բնության օրենքների, աստղերն ամեն տարի ավելի են գեղեցկանում։
Բառացված չէ, որ մի քանի տարով երիտասարդ երեւալուն օգնում են գրագետ ու արհեստավարժ խորհուրդները, որոնք օգտագործվում են հեռուտաշոուների եւ ամսագրերի համար նկարահանումների ընթացքում։ Սակայն «Առաջին ալիք»-ի եթերում «Сегодня вечером» հաղորդման նկարահանմանը, որը նվիրված էր Բաբկինային, գլխավոր հերոսուհին, կարծես թե, Լյուբով Ուսպենսկայայի հետ լուսանկարվել է առանց լուսավորության օգնության։ Արդյունքն այնքան էլ հաջող չի եղել. սոցիալական ցանցերի ուշադիր օգտատերերը նկատել են արտսիտների բոլոր թերություններն ու տարիքային փոփոխությունները։
«Երկու այլանդակված դեմք։ Կարծես սեքս շոփից տիկնիկներ լինեն», «Սարսափելի է, երբ չափն անցնում են վիրահատությունների հարցում։ Բաբկինան արդեն նմանվում է Դոնաթելա Վերսաչեին», «Ուսպենսկայան նման է Մայքլ Ջեքսոնին»,- քննադատել են օգտատերերը։ Իսկ ոմանք նույնիսկ նշել են, թե Բաբկինան ամբողջ ապրիլի հիվանդանոցում է գտնվել հերթական երիտասարդացնող վիրահատության պատճառով։ «Ինչո՞ւ էր նա թաքցնում հերթական պլաստիկան եւ ստում, թե հիվանդ է»,- հարց են հնչեցրել որոշ օգատերեր։
Ընդ որում, Նադեժդա Գրիգորեւնան հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, իսկապես, ավելի է գեղեցկացել։ Մի քանի օր գտնվելով արհեսատական կոմայի վիճակում՝ նա նիհարել է 10 կիլոգարմով, բացի այդ՝ կարողացել է ուժ հավաքել այդքան հազվադեպ եւ երկար ժամանակ չաշխատելու շնորհիվ։ Բաբկինայի գլխավոր անհանգստությունն այն էր, որ հիվանդությունը կխլի նրա ձայնը։ Փառք Աստծո, դա տեղի չի ունեցել։ Հանրությունն արդեն մի քանի անգամ համոզվել է, որ ազգային երգի թագուհին նույնքան լավ է երգում, որքան նախկինում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ