Քիմն ու Քանյեն 113 000 դոլարով մտադիր են փոխնակ մայր վարձել երրորդ երեխան ունենալու համար
Ամերիկյան որոշ աղբյուրներ հաղորդում են, որ 36-ամյա Քիմ Քարդաշյանը և նրա ամուսինը` 40-ամյա Քանյե Ուեսթը, փոխնակ մոր ծառայությունների են դիմել երրորդ երեխան ունենալու համար:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, փոխնակ մայր վարձելու գործարքը 113 850 դոլար կարժենա: Նշվում է, որ այս որոշումը զույգը կայացրել է, երբ Քիմի մոտ ընկերքի սերտաճում է հայտնաբերվել, որի պարագայում ևս մեկ հղիությունը կարող է վտանգ ներկայացնել կյանքի համար:
Հայտնի է դարձել, որ զույգը գործակալության միջոցով փոխնակ մայր է փնտրել, որին 10 ամսվա ընթացքում 45 000 դոլար պետք է վճարի, իսկ գործակալության ծառայությունների արժեքը կազմում է 68 850 դոլար:
Աղբյուրի հաղորդմամբ` եթե հղիության արդյունքում մեկից ավելի երեխաներ ծնվեն, փոխնակ մայրը հավելյալ 5000 դոլար կստանա զույգի դեպքում և 10000 դոլար` եռյակի: Իսկ եթե փոխնակ մայրը վնասի վերարտադրողական օրգանները հղիության ընթացքում, ապա 4000 դոլար փոխհատուցում կստանա:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի