Կրեմլի շեֆ խոհարարը պատմել է առաջին դեմքերի սեղանի «արգելված» ճաշատեսակների մասին
Գոյություն չունի արգելված մթերքների ընդհանուր ցուցակ, որոնք երբեք չեն հայտնվում պետությունների առաջին դեմքերի սեղանին, ամեն ինչ կախված է անձնական նախապատվություններից. այսպես՝ ԽՍՀՄ առաջին եւ միակ նախագահ Միխայիլ Գորբաչովը տանել չէր կարողանում վայրի թռչնամիսը, իսկ Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինը չէր սիրում ծովամթերք, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում ասել է Կրեմլի լեգենդար շեֆ խոհարար Անատոլի Գալկինը:
«Դա կախված է առաջին դեմքից: Կարող եմ ասել, որ ժամանակին Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւը սիրում էր Զավիդովոյում որսած վայրի թռչուններ, բադեր: Դրանք, իհարկե, ստուգում էին, տապակում, բայց, միեւնույն է, զգուշացնում էին, որ ատամը կարող է մանրագնդակի վրա ընկնել: Իսկ Միխայիլ Սերգեեւիչ Գորբաչովը դա տանել չէր կարող, նա երբեք որսի միս չի կերել, նրան չէին էլ առաջարկում»,- պատասխանել է Գալկինը հարցին՝ գոյություն ունե՞ն արդյոք արգելված մթերքներ, որոնք երբեք չեն հայտնվում պետության ղեկավարի սեղանին:
Նրա խոսքով՝ Գորբաչովը կարող էր ուտել միայն բադի փափկամիսը կամ հնդկահավ, սակայն դա վայրի թռչուն չէր, այլ հատուկ բուծված:
«Բորիս Նիկոլայեւիչ Ելցինը, չնայած եւ ամեն ինչ ուտող էր, ծովային նրբահամ խորտիկներ այնքան էլ չէր սիրում: Մանր ծովախեցգետիններ, ծովային ոզնիներ, օձեր, գորտեր նա չէր սիրում, ուստի սեղանին այդպիսի բան չէր լինում»,- հավելել է Գալկինը:
Ինչ վերաբերում է Գորբաչովին, ապա արտասահմանյան գործուղման ժամանակ նա կարող էր համտեսել ծովամթերք, բայց դա առաջարկվում եւ համաձայնեցվում էր նախապես, իսկ ահա նրա տիկինը՝ Ռաիսա Մաքսիմովնան երբեք դրանք չէր ուտում, ասել է գործակալության զրուցակիցը:
«Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտին. նրա դեպում ոչ մի գերբնական բան չկա, նա սիրում է լավ կոտլետ, ոչխարի միս, հորթի միս, կարող է եւ մի կտոր ձուկ ուտի: Ամեն դեպքում, նրանք նույնպիսի մարդիկ են, ինչպես եւ մենք ձեզ հետ միասին: Եվ եթե ես ցանկանում եմ, ասենք, արքայախնձոր, մանգո կամ պապայա, այդ ամենը կա: Այդ ամենը միշտ է եղել, նույնիսկ ԽՍՀՄ-ում դրա հետ կապված խնդիր չի եղել: Կար թե՛ արքայախնձոր, թե՛ մանգո, թե՛ ավոկադո, թե՛ կիվի. ինչ ասես չկար, չնայած խանութներում չէր լինում»,- ասել է շեֆ խոհարարը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ