Համոզված եմ, որ մոտ ապագայում մեզ սպասվում են քաղաքական խոշոր իրադարձություններ. Արթուր Վանեցյան
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ինստագրամյան իր էջում շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ։ Ուղերձում ասվում է.
«Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, սիրելի գործընկերներ
Օրվա խորհրդին հետևելով՝ շնորհավորում եմ բոլոր լրատվամիջոցներին և լրագրողներին, որոնք իրենց սկզբունքային և հետևողական աշխատանքով ամենօրյա լրատվություն են տրամադրում հանրությանը։
Հայտնի ճշմարտություն է, որ ազատ խոսքն ու անկախ մամուլը մարդկության պատմության խոշորագույն նվաճումներից է, արժեքային այն հիմնասյունը, որի վրա խարսխված է ժողովրդավարությունը:
Վստահ եմ, որ Հայաստանի ժողովրդավարական ապագան անկասելի է, իսկ այդ ճանապարհն անցնելու համար անհրաժեշտ են ազատ ու սկզբունքային լրատվամիջոցներ։
Վերջին ժամանակների իրադարձությունները ցույց տվեցին, որ լրատվամիջոցները կանգ չեն առնում ո՛չ ճնշումների և ո՛չ էլ արհեստականորեն դժվարությունների առջև ու վճռական կերպով կյանքի են կոչում իրենց առաքելությունը։
Լրատվամիջոցների սիրելի՛ ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ ձեր մասնագիտական տոնի առթիվ և շնորհակալություն հայտնում այն մեծ ու անգնահատելի աշխատանքի համար, որը դուք իրականացնում եք ամեն օր։
Մաղթում եմ ստեղծագործական նոր վերելքներ, մեծ տպաքանակներ եւ լայն լսարան: Առողջություն ձեզ եւ ձեր ընտանիքներին։
Հ.Գ. Հաշվի առնելով վերջին ներքաղաքական զարգացումները, համոզված եմ, որ մոտ ապագայում մեզ սպասվում են քաղաքական խոշոր իրադարձություններ, որտեղ ձեր աշխատանքն ամենապահանջվածն ու ամենագնահատվածն է լինելու»:


















































Էպշտեյնը գաղտնի պահեստային տարածք է վարձակալել՝ լուսանկարներն ու համակարգիչները իշխանություններից թա...
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Իրանի նախագահի հետ
Նախկին դատախազը ինքնասպանություն է գործել՝ նետվելով կամրջից
Կա վտանգ՝ մսխեն մեր տղերքի թափած արյան վրա ստեղծված խաղաղությունը․ վե՛րջ տվեք մանկական խաղերին
Սևամորթները նրան որպես հոր են նայում. Ֆերդինանդը պաշտպանել է Մոուրինյուին՝ Վինիսիուսի հետ կապված միջ...
ՀՀ պաշտպանության նախարարը Իրանի ԶՈՒ ԳՇ պետի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող ...
ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում տեղակայել նոր՝ «հիբրիդային արագ արձագանքման խումբ»
ՀՀ ժողովրդական արտիստ, հայկական էստրադայի նվիրյալ Ռաիսա Մկրտչյանն այսօր նշում է ծննդյան 84-րդ տարեդա...
Իրանը միջnւկային զենքից հրաժարվելու խոստում չի տվել. Թրամփ
ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա ռшզմական հшրված հասցնելու որոշումն արդեն կայացվել է․ ԿՀՎ նախկին գործակալ