Արքայազն Հարին խոստովանել է, որ ԱՄՆ տեղափոխվելուց հետո երջանիկ չէ
Թագավորական պարտականությունները պաշտոնապես վայր դնելուց հետո 35-ամյա արքայազն Հարին զրկվել է ոչ միայն պետական գանձարանից ֆինանսական օգնությունից ու բրիտանական թագավորական ընտանիքի ավագ անդամի տիտղոսից, այլեւ իր զինվորական կոչումներից։ Եղիասաբեթ թագուհու թոռն ընկերներին հայտնել է, որ ԱՄՆ-ում երջանիկ չէ, ուր տեղափոխվել է թագավորական ընտանիքից բաժանվելուց հետո։

Նախկինում նրա կինը՝ Մեգանը, երջանիկ չէր Մեծ Բրիտանիայում, ուր տեղափոխվել էր՝ 2018թ.-ի մայիսի 19-ին արքայազն Հարիի կինը դառնալով։ Զույգը բողոքում էր, որ իրենց հետապնդում են պապարացիները, եւ նրանք նախ տեղափոխվել են Կանադա, ապա՝ Մեգանի համար հարազատ Լոս Անջելես։

Այժմ արդն հայտնի է դարձել, որ Հարին սկսել է բողոքել հուզական վատ վիճակից։ Սասեքսի դուքսն ընկերներին պատմել է, որ իրեն պակասում է ընկերության բանակային ոգին։ Մեգան Մարքլի ամուսինը խոստովանել է, որ մինչեւ այժմ ուշքի չի եկել եւ չի կարողանում հավատալ տեղի ունեցածին, երբ իր կյանքը փոխվել է 180 աստիճանով, Daily Telegraph-ի հետ զրույցում հայտնել է ինսայդերը։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին