Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Օտարերկրացիների աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցերը` ՄԻՊ ուշադրության կենտրոնում Սիրիայի առաջնորդը չեղարկել է այցը Գերմանիա ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ - 19.01.2026 (ուղիղ) Ավստրիայում ձնահոսքի հետևանքով ութ դահուկորդ է մшհացել Եթե ռուսները իսկապես լուրջ լինեին պատերազմը ավարտելու հարցում, նրանք կկենտրոնանային դիվանագիտության վրա Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 6-րդ խաղափուլը Բրյուսելի և Վաշինգտոնի միջև տրանսատլանտյան առևտրային համաձայնագիրը չի հաստատվի ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Խանութներում պոլիէթիլենային տոպրակներ չեն լինի Հայկական Սբ Ծնունդը և ԱՄՆ անկախության 250-ամյակը՝ Վաշինգտոնի Ազգային տաճարում ԱՄՆ-ն գաղտնի փորձել է տեղեկություններ ստանալ Գրենլանդիայում գտնվող ռազմական օբյեկտների մասին Հնդկաստանից Հայաստան է ուղարկվել Պինակա կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակը։

«Եվրոպան չի ենթարկվի շանտաժի». Դանիայի վարչապետը՝ Թրամփի սպառնալիքների մասինՕտարերկրացիների աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցերը` ՄԻՊ ուշադրության կենտրոնում Երկրի առաջնորդի դեմ ցանկացած ագրեսիա հավասարազոր է պատերազմի հայտարարության. Մասուդ ՓեզեշքիանՍիրիայի առաջնորդը չեղարկել է այցը ԳերմանիաՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ - 19.01.2026 (ուղիղ)Ավստրիայում ձնահոսքի հետևանքով ութ դահուկորդ է մшհացելԵթե ռուսները իսկապես լուրջ լինեին պատերազմը ավարտելու հարցում, նրանք կկենտրոնանային դիվանագիտության վրաԱվարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 6-րդ խաղափուլըԲրյուսելի և Վաշինգտոնի միջև տրանսատլանտյան առևտրային համաձայնագիրը չի հաստատվիՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԽանութներում պոլիէթիլենային տոպրակներ չեն լինիՀայկական Սբ Ծնունդը և ԱՄՆ անկախության 250-ամյակը՝ Վաշինգտոնի Ազգային տաճարումԱՄՆ-ն գաղտնի փորձել է տեղեկություններ ստանալ Գրենլանդիայում գտնվող ռազմական օբյեկտների մասինՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել Հնդկաստանից Հայաստան է ուղարկվել Պինակա կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակը։Սամվել Կարապետյանը վերադարձել է տուն․ նրա նկատմամբ գրավ և բացակայելու արգելք է կիրառվելԱրտենի-Արագածավան ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորներից մեկը երեխա էՄահացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ, պրոֆեսոր Մուրադ ՀասրաթյանըՍիրիական բանակը մտել է քրդերի կողմից վերահսկվող տարածքներԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 6 մարզերումԴեմոկրատ սենատորները կներկայացնեն օրենսդրություն՝ Թրամփի մաքսատուրքերը արգելափակելու համարՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Դանիել Երաժիշտը 80 տարեկան էՄատենադարանում տեղի է ունեցել «Մատենադարանի գեղանկարչական դիմագիծը» խորագրով ցուցադրության բացումըԵՄ դեսպաններն արտակարգ հանդիպում կանցկացնենԹրամփը հրավիրել է Էրդողանին դառնալ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամԱՄՆ նախագահը խոստացել է դատի տալ CBS-ին, եթե նրա հարցազրույցը հրապարակվի կտրված տարբերակովԲողոքի ցույցերի ժամանակ Իրանում զnհվել է առնվազն 5,000 մարդ. ReutersՄենք կապահովենք, որ հարգվի եվրոպական ինքնիշխանությունըԵս ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումըՆԳՆ ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվելՄիջպետական և հանրապետական ճանապարհներին կատարվել են ձնամաքրման աշխատանքներԵղանակն առաջիկա օրերինՀամայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն (տեսանյութ)Զգուշացեք, հայկական բանկային ընկերությունների անունից հերթական կեղծիքն է տարածվում․ ԿիբեռոստիկանությունUFC-ի նախագահը վերջապես հստակեցրել է իրավիճակը Ծառուկյանի շուրջՆախագահ Ֆլորենտինո Պերեսը փրկիչներ է փնտրում և մեծ երազանքներ ունիՆա պաշտում է փողն ու ազդեցիկներին. Պլատինին՝ ՖԻՖԱ-ի նախագահի մասին74-ամյա Սլավիկ Պողոսյանը որոնվում է որպես անհետ կորածՀԷՑ-ի 2026 թ. ներդրումային ծրագրով կթարմացվեն շուրջ 600 կմ էլեկտրահաղորդման գծերԼիտվան մեղադրել է Ռուսաստանին ռազմական գործարանում հրկիզման փորձի մեջՈւկրաինան ստիպված կլինի «ցավոտ զիջումների» գնալ. Չեխիայի նախագահՀՀ-ում օտարերկրացիները կարող են բջջային ID (mID) ձեռք բերելԱծխաջրերի կրճատումը օգնում է կանանց վերահսկել ախորժակը․ Frontiers in NutririonԸնկույզի հիմքով հավելումը վերականգնել է քնի կառուցվածքը. Food & FunctionԿոնֆերենցիաների լիգա. Հայտնի է «Նոայի» մրցակիցըՀՀ-ում Սլովակիայի դեսպանատան պատվիրակությունը հյուրընկալվել է ԵՄ դիտորդական առաքելությունումՀՀ նախագահն ԱՄՆ դեսպանին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՓոփոխություններ սոցփաթեթի շահառուների համար․ որո՞նք են հիմնական կետերըՀացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանն առողջական շատ լուրջ խնդիր ունիԹրամփը կարող է հայտարարել մարդկության պատմության ամենաաղմկահարույց բացահայտման մասին. Daily Star
Հայաստան

Փաշինյանի ընտանիքը դուրս է եկել զբոսանքի ու համոզվել՝ կանոնները չեն պահպանվում

ՀՀ վարչապետը պատմեց, որ փողոցում քայլիս տեսել է խմբերով կանգնած մարդկանց, և եթե նույնիսկ մեկ վարակակիր մարդ լիներ, 10-15 հոգի վարակվելու էին:

Հաշվի առնելով պարետի որոշումը, որով թույլատրվում է զբոսնել ընտանիքի անդամներով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը երեկ երեկոյան դուրս է եկել զբոսնելու ու արձանագրել՝ դրսում ահագին մարդ կա:

ՀՀ վարչապետն իրենց զբոսանքի մասին պատմեց կառավարության այսօրվա նիստում՝ հետևություն անելով, որ վարակից խուսափելու համար կառավարության ու պարետատան պահանջած պարտադիր պայմաններն ակնհայտորեն չեն պահպանվում:«Եթե մենք, այնուամենայնիվ, չկարողանանք մեր քաղաքացիների վարքագծային որոշակի կանոնների մասին ոչ միայն իրազեկել, այլև հասնել նրան, որ այդ կանոնները պահվեն, մենք իրականում խնդիրներ ենք ունենալու: Ես քայլում էի ու տեսնում` մարդիկ նույնիսկ խմբերով էին կանգնած։ Եթե այդտեղ նույնիսկ մեկ վարակակիր մարդ լիներ, ակնհայտորեն այդ 10-15 հոգին վարակվելու էին»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով ստեղծված իրավիճակում մայիսի 4-ից հետո սահմանափակումների որոշ արգելքներ հանելու ու տնտեսական գործունեության որոշ տեսակներ վերաբացելու մասին կառավարության հայտարարած մտադրությանը՝ վարչապետը հայտնեց, որ սոցիալ- տնտեսական առաջացած խնդիրները լուծելու այլ տարբերակ ուղղակի չկա:

«Կարծում եմ՝ ակնհայտ է, որ առնվազն մինչև մյուս տարվա մարտ-ապրիլ ամիսը մենք ունենալու ենք դեպքեր և հետևաբար չենք կարող մի տարի փակված ռեժիմով ապրել: Ոչ միայն մենք չենք կարող, այլև աշխարհի ոչ մի երկիր չի կարող»,- ասաց նա:
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանն էլ կարևորեց, որ տնտեսվարողներն ապահովեն անվտանգության բոլոր ամենախիստ միջոցները, որպեսզի պարետատունը ստիպված չլինի վերադառնալ նախկին ռեժիմին ու անգամ սահմանել շատ ավելի խիստ սահմանափակումների ռեժիմ:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն էր սահմանվել։

Ապրիլի 11–ին կառավարության նիստում ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն առաջարկեց ևս 30 օրով երկարաձգել այդ ռեժիմը։

Ապրիլի 13–ին գործադիր մարմինն արտահերթ նիստում միաձայն ընդունեց հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմը 30 օրով երկարաձգելու որոշումը։ Այն կտևի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ը ներառյալ։

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ապրիլի 28-ին նոր որոշում կայացրեց` մեղմելով տեղաշարժի սահմանափակումները: Արդեն թույլատրվում է բնակության վայրից մինչև 1 կիլոմետր հեռավորության վրա ֆիզիկական վարժություններ անել կամ հեծանիվ վարել: Քաղաքացիները նաև կարող են զբոսնել 2 չափահաս երեխաների հետ կամ ընտանիքի անդամներով:

Աղբյուրը՝ armeniasputnik.am