ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գրենլանդիայի շուրջ հնչեցված մաքսատուրքային սպառնալիքներից հետո Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը հայտարարել է, որ «Եվրոպան չի ենթարկվի շանտաժի»։
Եվրոպացի առաջնորդները շարունակում են քննարկել իրենց համատեղ արձագանքը Վաշինգտոնի հնարավոր տնտեսական ճնշմանը։
Թրամփն ասել է, որ փետրվարին նոր մաքսատուրքեր կսահմանի ԱՄՆ ութ դաշնակիցների՝ Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Շվեդիայի և Մեծ Բրիտանիայի վրա, եթե նրանք դեմ լինեն Դանիայի ինքնավար տարածքի իր առաջարկած «զավթմանը»:
Նա պնդում է, որ Գրենլանդիան կարևոր է ԱՄՆ անվտանգության համար և չի բացառել այն ուժով զավթելու հնարավորությունը, ինչը լայն քննադատության է արժանացել։
Մաքսատուրքերի սպառնալիքի տակ գտնվող երկրները համատեղ հայտարարություն են տարածել:
«Մաքսատուրքերի սպառնալիքները խաթարում են տրանսատլանտյան հարաբերությունները», — ասված է հայտարարության մեջ։ Նրանք վերահաստատել են, որ «լիակատար համերաշխություն են հայտնում Դանիայի Թագավորությանը և Գրենլանդիայի ժողովրդին»։
Երկրներն ընդգծել են, որ որպես ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքի անդամներ՝ «հանձնառու են ամրապնդել Արկտիկայի անվտանգությունը որպես տրանսատլանտյան ընդհանուր շահ»։
«Մենք պատրաստ ենք երկխոսության՝ հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա, որոնց մենք անսասանորեն աջակցում ենք»,- ասված է հայտարարության մեջ։
Ֆրեդերիկսենը ֆեյսբուքի էջում գրել է. «Մենք ցանկանում ենք համագործակցել, և մենք չենք ձգտում հակամարտության։ Եվրոպան չի ենթարկվի շանտաժի»։
«Առավել կարևոր է, որ մենք անսասան մնանք եվրոպական համայնքի ստեղծած հիմնարար արժեքների հարցում»,-նշել է նա։
Մեծ Բրիտանիայի վարչապետ սըր Քիր Սթարմերը հայտարարել է, որ կիրակի օրը հեռախոսազրույցներ է ունեցել Ֆրեդերիկսենի, ինչպես նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ՝ նախքան Թրամփի հետ խոսելը։
Սթարմերի գրասենյակի խոսնակը հայտարարել է, որ նա վերահաստատել է իր դիրքորոշումը, որ Գրենլանդիայի անվտանգությունը ՆԱՏՕ-ի բոլոր անդամների համար առաջնահերթություն է։ «Նա նաև ասել է, որ դաշնակիցների նկատմամբ մաքսատուրքեր կիրառելը ՆԱՏՕ-ի դաշնակիցների կոլեկտիվ անվտանգությունը հետապնդելու համար սխալ է», - հավելել է խոսնակը։


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով