Բրյուսելում հունվարի 18-ին ԵՄ դեսպաններն արտակարգ հանդիպում կանցկացնեն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիայի ճգնաժամի կապակցությամբ եվրոպական ութ երկրներից ներմուծվող ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանելու մասին հայտարարությունից հետո։
Եվրոպացի առաջնորդները դատապարտում են Վաշինգտոնի սպառնալիքները՝ մատնանշելով տրանսատլանտյան կապերի համար հնարավոր բացասական հետևանքները:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան համատեղ հայտարարություն են տարածել, որում ասվում է՝ մաքսատուրքերը կխաթարեն տրանսատլանտյան հարաբերությունները և կարող են հանգեցնել «վտանգավոր անկման»: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Եվրոպան կմնա միասնական և կպաշտպանի իր ինքնիշխանությունը:
Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լյոկե Ռասմուսենը ԱՄՆ նախագահի որոշումը անվանել է անսպասելի և նշել, որ Գրենլանդիայում եվրոպական ռազմական ներկայության ավելացումը նպատակ ունի ամրապնդել Արկտիկայում անվտանգությունը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մաքսատուրքերի սպառնալիքը անվանել է անընդունելի և անհանդուրժելի: Ֆրանսիան հավատարիմ է Եվրոպայում և դրա սահմաններից դուրս պետությունների ինքնիշխանության և անկախության սկզբունքին, ուստի որոշել է միանալ Դանիայի կողմից Գրենլանդիայում կազմակերպված զորավարժություններին, հայտարարել է Մակրոնը։
Նա նաև գրել է, որ ոչ մի սպառնալիք չի կարող ազդել Ֆրանսիայի դիրքորոշման վրա Ուկրաինայում, Գրենլանդիայում կամ այլուր։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի կոլեկտիվ անվտանգության համար դաշնակիցների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելը սխալ է։ Նա ընդգծել է, որ Գրենլանդիան Դանիայի թագավորության մաս է կազմում, և նրա ապագան գրենլանդացիների և դանիացիների գործն է։
Եվրոպացի մի դիվանագետ Associated Press-ին ասել է, որ հարցեր կան այն մասին, թե ինչպես է Սպիտակ տունը պատրաստվում մաքսատուրքեր սահմանել առանձին երկրների նկատմամբ, հաշվի առնելով, որ Եվրամիությունը առևտրի համար միասնական տնտեսական տարածք է։
Նախկինում Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ փետրվարի 1-ից՝ Դանիայից, Նորվեգիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից, Նիդեռլանդներից և Ֆինլանդիայից Միացյալ Նահանգներ առաքվող բոլոր ապրանքների վրա կսահմանվի 10 տոկոս մաքսատուրք։ Այն հունիսի 1-ին կբարձրանա մինչև 25 տոկոս։
ԱՄՆ նախագահը բազմիցս է հայտարարել կղզու նկատմամբ վերահսկողություն հաստատելու իր ցանկության մասին, առաջին անգամ այդ գաղափարը արտահայտելով 2019 թվականին՝ իր առաջին ժամկետի ընթացքում։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...