Նիկոլ Փաշինյանը պահանջել է՝ ցանկացած պատրվակով իմ նկատմամբ քրեական գործ հարուցել․ Արթուր Վանեցյան
Եթե վստահ են, որ ես խախտում եմ թույլ տվել, թող Նիկոլ Փաշինյանը դիմի դատախազություն, եթե մեղավոր լինեմ՝ պատրաստ եմ կրել պատասխանատվություն, եթե պարզվի, որ մեղավոր չեմ, ուրեմն նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության՝ սուտ մատնության համար։ Այս մասին Արմնյուզ ՀԸ «Անվտանգության գործոն» ծրագրին հայտարարել է ԱԱԾ նախկին տնօրեն, անվտանգության գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը
«Ես վարչապետի սիրած բառերով կասեմ։ Օդում կախված լուրերի համաձայն, Նիկոլ Փաշինյանը երեկ շատ վատ հանդիպում է ունեցել իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ պահանջել է՝ ցանկացած մի պատրվակով իմ նկատմամբ քրեական գործ հարուցեն և ինձ ենթարկեն քրեական պատասխանատվության»,- ասել է Արթուր Վանեցյանը։
Վանեցյանի խոսքով՝ դրանով է բացատրվում այն հանգամանքը, որ վարչապետի մամուլի խոսնակը կեսգիշերին մոտ հայտարարություն է արել, որտեղ նաև իր անունն էր հիշատակել։
«Իրավապահ համակարգի ներկայացուցիչները հրաժարվել են ոչ թե իմ նկատմամբ կատարել այս կամ այն գործողությունները, այլ ասել են, որ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում որևէ հակաօրինական արարք Արթուր Վանեցյանի գործունեության մեջ չի հայտնաբերվել»,- նշել է Արթուր Վանեցյանը և հավելել․
«Արդյունքում վարչապետը պատասխանել է, որ եթե դուք չեք կարողանում այդ հարցը լուծել, կլուծեմ ես։ Եվ գիշերը՝ ժամը 12-ին, դուրս է գալիս մամուլի խոսնակի հայտարարությունը, որտեղ վերջին նախադասությամբ շատ հստակ ու ուղիղ հանձնարարական է տրվում իրավապահ մարմիններին ձեռնարկել միջոցառումներ այդ հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ»,- պատմել է Արթուր Վանեցյանը։
Ըստ ԱԱԾ նախկին տնօրենի այս ամենի նպատակն է շեղել հասարակության ուշադրությունը շատ կարևոր հարցերից։ Արթուր Վանեցյանը պնդել է նաեւ, որ քաղաքական ղեկավարության քմահաճույքով՝ երկրում տեղի է ունենում ընտրովի արդարադատություն։
Ապօրինի գույքի բռնագանձման օրինագծի ընդունմամբ ցանկացած մարդ կարող է դառնալ քրեական հետապնդման օբյեկտ, ասել է նա։
«Շատ քաղաքացիներ կարող են ուրախանալ, թե վերջապես թալանչիներին կբռնեն, բայց այդ օրենքը կարող է հենց իրենց վերաբերվել։ Թող փորձի նա քաղաքական հայտարարություն անել, անմիջապես նրա դեմ կկիրառեն այդ օրենքը։ Հայկական ընտանիքների համար տւոնը, օջախը բարձր արժեքներ են, ասում են չէ՝ սամասուդներ․․․ Հիմա, երբ այդպիսի քայլերի կգնան՝ կտեսնենք եւ սամասուդներ, եւ վենդետաներ», ասել է Արթուր Վանեցյանը։


















































Էպշտեյնը գաղտնի պահեստային տարածք է վարձակալել՝ լուսանկարներն ու համակարգիչները իշխանություններից թա...
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Իրանի նախագահի հետ
Նախկին դատախազը ինքնասպանություն է գործել՝ նետվելով կամրջից
Կա վտանգ՝ մսխեն մեր տղերքի թափած արյան վրա ստեղծված խաղաղությունը․ վե՛րջ տվեք մանկական խաղերին
Սևամորթները նրան որպես հոր են նայում. Ֆերդինանդը պաշտպանել է Մոուրինյուին՝ Վինիսիուսի հետ կապված միջ...
ՀՀ պաշտպանության նախարարը Իրանի ԶՈՒ ԳՇ պետի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող ...
ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում տեղակայել նոր՝ «հիբրիդային արագ արձագանքման խումբ»
ՀՀ ժողովրդական արտիստ, հայկական էստրադայի նվիրյալ Ռաիսա Մկրտչյանն այսօր նշում է ծննդյան 84-րդ տարեդա...
Իրանը միջnւկային զենքից հրաժարվելու խոստում չի տվել. Թրամփ
ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա ռшզմական հшրված հասցնելու որոշումն արդեն կայացվել է․ ԿՀՎ նախկին գործակալ