Դեպքից հետո Ալեն Սիմոնյանն ու «Հանրային կապերի» ՊՈԱԿ-ի Հովոն զրուցել են ԶԼՄ-ների «աչքից հեռու» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը հարձակման էր ենթարկվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կողմից։
Նշված դեպքը հօգուտ Ալեն Սիմոյանի էր փորձել ներկայացնել իշխանամետ պատգամավոր Արման Բաբաջանյանը, ով գրել էր որ Ալեն Սիմոնյանն է հարձակման ենթարկվել։

Նմանատիպ հնարքների է դիմել նաև «Ազատություն» ռ/կ լրագրողը, ով ուղղորդող հարցեր է տվել Ալեն Սիմոնյանին այն բանից հետո, երբ ԱԺ փոխնախագահը ինքնախոստովանական պատասխան է հնչեցրել։
Որոշ ժամանակ անց, Արման Բաբաջանյանին պատկանող իշխանական պրոպագանդիստական լրատվամիջոց համարվող «1in.am»-ում՝ «Ալեն Սիմոնյանը՝ շտապօգնության մեքենայում» վերնագրով տեսանյութ է հրապարակվել, որում Ալեն Սիմոնյանը բնավ «հարձակման ենթարկվածի տեսք» չունի։ Նշենք նաև, որ հրապարակված տեսանյութում Ալեն Սիմոնյանի հետ եղել է Հովհաննես Մովսիսյանը։
Հրապարակված տեսանյութում փողոցում կանգնած Ալեն Սիմոնյանը հեռախոսային զրույց է ունենում, որից հետո հրաժարվում է պատասխանել լրագրողների հարցերին։
Այնուհետև շտապօգնության մեքենայի կողքից կադրեր են երևում «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանի մասնակցությամբ։ Վերջինս հավանաբար զրուցում էր լրագրողների հետ։

Հաջորդիվ կադրեր են երևում թե ինչպես է Ալեն Սիմոնյանը սյան հետևում կանգնած շարունակում հեռախոսային խոսակցությունը։

Այնուհետև Ալեն Սիմոնյանի ուղղությամբ է գնում Հովհաննես Մովսիսյանը, ով մեկ այլ սյան հետևում է ինչ-որ գործողություններ իրականացնում։

Այս ամենից հետո Հովհաննես Մովսիսյանը գնում է այն սյան հետևը, որտեղ Ալեն Սիմոնյանն էր, ապա Ալեն Սիմոնյանն ու Հովհաննես Մովսիսյանը միաժամանակ դուրս են գալիս իրենց քողարկող սյան հետևից, որտեղ հավանաբար քննարկում էին իրենց հետագա քայլերը։

Հաջորդիվ Ալեն Սիմոնյանը նստում է շտապօգնության մեքենան և շարունակում հեռախոսային խոսակցությունը։
Նկատենք, որ դեպքի առաջին րոպեներից իշխանական լրատվականներն ու քարոզչական ռեսուրսը սկսեց հաջակցություն Ալեն Սիմոնյանի վերնագրերով հրապարակումներ անել, որոնք բնականաբար ուղղորդվում են «Հանրային կապերի» կամ «Ֆեյքերի ՊՈԱԿ» անունը ստացած կառույցի ղեկավարի՝ Հովհաննես Մովսիսյանի կողմից։
Ֆեյքերը նույնպես մեծ թափով սկսել են իրենց՝ Ալեն Սիմոնյանին պաշտպանելու և Արթուր Դանիելյանին վարկաբեկելու «գործը»։
ՊՈԱԿ-ի Հովոյի կողմից կուղղորդվի իշխանության տեղեկատվական հետագա արշավն ու մանիպուլյացիաները, որոնք միտված են լինելու ամեն գնով փրկել Ալեն Սիմոնյանի անունն ու արդարացնել նրան հանրության աչքերում։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
Ազատել եմ աշխատանքից ՊՆ այն աշխատակիցներին, որոնց զավակները այլ երկրի քաղաքացի են․ Պապիկյան