Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նախագիծը Արագածոտնի քրեական ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպք են բացահայտել Վերջապես խաղաղություն է հաստատվել. նման օրը ամենաքիչն է մեր զոհերի հիշատակի համար. Ռուբինյան (տեսանյութ) Եվրոպան պատրաստ է ստեղծել նոր դաշինք՝ առանց ԱՄՆ-ի․ Politico Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ՀՀ-ում կաշխատեն (տեսանյութ) Այսօր Հրանտ Դինքի մահվան 19–րդ տարելիցն է Թրամփը խոստացել է «Գրենլանդիայից վերացնել ռուսական սպառնալիքը» Իրանցի դիվանագետն ապաստան է խնդրել Շվեյցարիայից Սիրիայի նախագահը հրադադարի համաձայնագիր է ստորագրել քրդերի հետ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները և քաղաքացիներին ցուցաբերել համապատասխան օգնություն Օտարերկրացիների աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցերը` ՄԻՊ ուշադրության կենտրոնում Սիրիայի առաջնորդը չեղարկել է այցը Գերմանիա

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նախագիծըԱրագածոտնի քրեական ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպք են բացահայտելԲեսենթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ից դուրս գալու մտադրություն չունիՎերջապես խաղաղություն է հաստատվել. նման օրը ամենաքիչն է մեր զոհերի հիշատակի համար. Ռուբինյան (տեսանյութ)Եվրոպան պատրաստ է ստեղծել նոր դաշինք՝ առանց ԱՄՆ-ի․ PoliticoԶինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ՀՀ-ում կաշխատեն (տեսանյութ)Հայաստանում էլեկտրոմոբիլների ներմուծման արտոնությունները. քվոտաներ, վերահսկողություն և արդյունքներԱյսօր Հրանտ Դինքի մահվան 19–րդ տարելիցն էԹրամփը խոստացել է «Գրենլանդիայից վերացնել ռուսական սպառնալիքը»Իրանցի դիվանագետն ապաստան է խնդրել ՇվեյցարիայիցՍիրիայի նախագահը հրադադարի համաձայնագիր է ստորագրել քրդերի հետՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները և քաղաքացիներին ցուցաբերել համապատասխան օգնություն«Եվրոպան չի ենթարկվի շանտաժի». Դանիայի վարչապետը՝ Թրամփի սպառնալիքների մասինՕտարերկրացիների աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցերը` ՄԻՊ ուշադրության կենտրոնում Երկրի առաջնորդի դեմ ցանկացած ագրեսիա հավասարազոր է պատերազմի հայտարարության. Մասուդ ՓեզեշքիանՍիրիայի առաջնորդը չեղարկել է այցը ԳերմանիաՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ - 19.01.2026 (ուղիղ)Վթարային ջրանջատում Աջափնյակ վարչական շրջանումԱվստրիայում ձնահոսքի հետևանքով ութ դահուկորդ է մшհացելԵթե ռուսները իսկապես լուրջ լինեին պատերազմը ավարտելու հարցում, նրանք կկենտրոնանային դիվանագիտության վրաԱվարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 6-րդ խաղափուլըԲրյուսելի և Վաշինգտոնի միջև տրանսատլանտյան առևտրային համաձայնագիրը չի հաստատվիՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԽանութներում պոլիէթիլենային տոպրակներ չեն լինիՀայկական Սբ Ծնունդը և ԱՄՆ անկախության 250-ամյակը՝ Վաշինգտոնի Ազգային տաճարումԱՄՆ-ն գաղտնի փորձել է տեղեկություններ ստանալ Գրենլանդիայում գտնվող ռազմական օբյեկտների մասինՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել Հնդկաստանից Հայաստան է ուղարկվել Պինակա կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակը։Սամվել Կարապետյանը վերադարձել է տուն․ նրա նկատմամբ գրավ և բացակայելու արգելք է կիրառվելԱրտենի-Արագածավան ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորներից մեկը երեխա էՄահացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ, պրոֆեսոր Մուրադ ՀասրաթյանըՍիրիական բանակը մտել է քրդերի կողմից վերահսկվող տարածքներԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 6 մարզերումԴեմոկրատ սենատորները կներկայացնեն օրենսդրություն՝ Թրամփի մաքսատուրքերը արգելափակելու համարՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Դանիել Երաժիշտը 80 տարեկան էՄատենադարանում տեղի է ունեցել «Մատենադարանի գեղանկարչական դիմագիծը» խորագրով ցուցադրության բացումըԵՄ դեսպաններն արտակարգ հանդիպում կանցկացնենԹրամփը հրավիրել է Էրդողանին դառնալ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամԱՄՆ նախագահը խոստացել է դատի տալ CBS-ին, եթե նրա հարցազրույցը հրապարակվի կտրված տարբերակովԲողոքի ցույցերի ժամանակ Իրանում զnհվել է առնվազն 5,000 մարդ. ReutersՄենք կապահովենք, որ հարգվի եվրոպական ինքնիշխանությունըԵս ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումըՆԳՆ ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվելՄիջպետական և հանրապետական ճանապարհներին կատարվել են ձնամաքրման աշխատանքներԵղանակն առաջիկա օրերինՀամայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն (տեսանյութ)Զգուշացեք, հայկական բանկային ընկերությունների անունից հերթական կեղծիքն է տարածվում․ ԿիբեռոստիկանությունUFC-ի նախագահը վերջապես հստակեցրել է իրավիճակը Ծառուկյանի շուրջՆախագահ Ֆլորենտինո Պերեսը փրկիչներ է փնտրում և մեծ երազանքներ ունիՆա պաշտում է փողն ու ազդեցիկներին. Պլատինին՝ ՖԻՖԱ-ի նախագահի մասին
Հայաստան

ՄԻՊ արձագանքը՝ Ալեն Սիմոնյանի կողմից Անի Սամսոնյանին վիրավորելու մասին

Կնոջ սեռը թիրախավորելով նրան վիրավորելը ու դա այնպես անելը, որ վիրավորանք հասցվի կնոջ մասնավոր կամ ընտանեկան կյանքին, բացարձակ մերժելի երևույթ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում Ալեն Սիմոնյանի կողմից ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հասեին արված արտահայտությանը:

«Նույնքան բացարձակ մերժելի է, երբ դա արվում է քաղաքական կամ ցանկացած այլ քննարկման շրջանակում։ Առավել ևս անընդունելի է, երբ դա տեղի է ունենում խորհրդարանի նիստում ու այն էլ կին պատգամավորի նկատմամբ:

Կնոջ նկատմամբ հարգանքը, նրա արժանապատվությունը երաշխավորելը և պայքարը կարծրատիպերի դեմ պետք է լինի յուրաքանչյուրիս առաքելությունը:

Նման իրավիճակներ մենք չենք ունենա միայն այն ժամանակ, երբ բանավեճում թիրախավորենք ոչ թե ընդդիմախոսի սեռը, այլ քննարկենք միայն թեման ու առարկայական հարցեր:

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Անի Սամսոնյանը մեր կարևոր գործընկերն է և կարևոր ներդրում ունի Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության գործում:

Կանանց նկատմամբ մեր հասարակությունում պետք է լինի արժանապատիվ, հավասար վերաբերմունք։ Մենք պետք է խրախուսենք կնոջ մասնակցությունը երկրի քաղաքական կյանքին:

Այս կանոնները պետք է ունենան բացարձակ կիրառություն և վերջ»,- գրել է Արման Թաթոյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ նիստի ժամանակ ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը կոչ արեց ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանին իր մասին ավելի քիչ խոսի, քանի որ ինքը, միևնույն է, չի պատասխանելու իրեն. «Տիկին Սամսոնյան, ես ամուսնացած եմ, իմ մասին շատ մի խոսեք»: