ՓՄՁ-ները կանգնած են փաստի առջեւ. վերադարձել են «հին, բարի ժամանակներին»
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ-ում արտակարգ դրությունով պայմանավորված՝ արդեն երկու ամիս է` երկրում գործող տաբեր տնտեսվարող սուբյեկտներ չեն աշխատում, մատնված են հարկադիր պարապուրդի, որն իր ուղղակի ազդեցությունն է ունենալու տնտեսության վրա։
Ըստ տարբեր փորձագետների կանխատեսումների, առաջիկայում մի շարք սուբյեկտներ լուրջ խնդիրներ ու ֆինանսական պրոբլեմներ են ունենալու։
Տարբեր գնահատականներով, ներկայումս ՓՄՁ ոլորտում լուրջ խնդիրներ են առաջացել՝ կապված ապրանքաշրջանառության հետ, մարդիկ չեն կարողանում առեւտուր իրականացնել, քանի որ մի կողմից՝ շատերն ուղղակի փող չունեն, մյուս կողմից՝ օնլայն հարթակներով պատվերներով շատերը չէ, որ կարող են դիմանալ ու պահել բիզնեսը։
ՓՄՁ-ներից մեկի սեփականատերը «Փաստ» թերթի լրագրողի հետ զրույցում նշել է, որ անգամ աշխատող ՓՄՁ-ներն այսօր կանգնած են լուրջ փաստի առաջ, քանի որ, չնայած մասնավորաբար մթերային խանութները արտակարգ դրության պայմաններում աշխատում են, սակայն թաղային փոքր խանութների գերակշիռ մեծամասնությունը վերադարձել է «հին, բարի ժամանակներին» ու առեւտուրն իրականացնում է «տետրով», այսինքն՝ պարտքով։
Ընդ որում, որեւէ նույնիսկ մշուշոտ պատկերացում չունեն, թե երբ կարող են հետ ստանալ այդ գումարները:
Հավելենք նաեւ, որ, ըստ էության, ՓՄՁ-ի համար կանխատեսվող հաջորդ հարցը կապված է վարձակալության վարձավճարների հետ, քանի որ վարձով տրվող տարածքների տերերը նույնպես խնդիրների առջեւ են, եւ նրանք իրենց հերթին գումարի կարիք ունեն։
Չնայած նախօրեին էկոնոմիկայի փոխնախարարն իր ասուլիսում «փառահեղ» հայտարարություն էր արել՝ նշելով, որ եթե վարձակալությունը թանկ է, տնտեսվարողները կարող են փոխել տեղակայումը՝ ավելի հարմար գնով տարածք ունենալու նպատակով, սակայն նման «խորհուրդը» հազիվ թե որեւէ օգուտ տա. այն շատ ավելի նման էր հնդկաձավարի ու ոսպի փոխարինիչների թեմային»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
Ազատել եմ աշխատանքից ՊՆ այն աշխատակիցներին, որոնց զավակները այլ երկրի քաղաքացի են․ Պապիկյան