«Ազվերինից եք խոսում, սաղից բեթար ազվերին եք անում». Ալեն Սիմոնյանը՝ Արման Աբովյանին
Մոտս տպավորություն է, ոնց որ ազվերին են ցփնել այստեղ, ու սաղ գժված ինչ որ բաներ են խոսում։ Այս ամսին այսօր՝ ապրիլի 28–ին, ԱԺ–ամբիոնից հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամովր Արման Աբովյանը։
«Ես այն խմբակցությունից եմ, որը շատ է հարգում կին եւ տղամարդ տարբերությունը, դրա համար ինձ կպահեմ շատ կոռեկտ։ Տիկին Նազարյան, երբ խոսում եք «Արարատցեմենտ»–ի մասին, ինձ մոտ տպավորություն է, որ ուզում եք ներքաշել ինչ որ բաների մեջ, ինչ–որ խոսակցություններ, խաղեր։ Իրավական երկիր է Հայաստանը, ունե՞ք ապացույց, դիմեք դատարան։ Նույն ջանասիրությամբ կես միլիոն մարդկանց մասին մտածեք, որ այսօր անգործ են»,– ասաց պատգամավորը։
Աբովյանն անդրադարձավ նաեւ «ԲՀԿ»–ի կողմից բնակչությանը բաժանվող սննդի վերաբերյալ խոսակցություններին. «Որ ասում եք՝ 3000 դրամ արժե բարերարի տոպրակը, ձեր գործառույթը նա է, որ այնպես աշխատեք, որ մարդիկ չունենան այդ 3000, 5000 կամ 10 հազար դրամանոց տոպրակների կարիքը, կամ որտեղի՞ց այդ թիվը ձեզ, դրան էլ կանդրադառնամ»։
Պատգամավորը բորբոքվելով տոնը բարձրացրեց, ինչին միջամտեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը. «Ազվերինից եք խոսում, սաղից բեթար ազվերին եք անում, վերջացել է ձեր ժամանակը»։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
Ազատել եմ աշխատանքից ՊՆ այն աշխատակիցներին, որոնց զավակները այլ երկրի քաղաքացի են․ Պապիկյան