Թեյավաճառից հանրահայտ մոդել․ պակիստանցի երիտասարդի հաջողության պատմությունը մեծ տարածում է գտել համացանցում
Չնայած հասարակության շրջանում տարածված այն կարծրատիպերին, որ հաջողության հետևում պետք է տքնաջան աշխատանքն ու դժվարությունը լինի, լինում են դեպքեր, երբ պատահականությունը կամ բախտը շատ ավելի վճռորոշ դեր է կատարում մարդու կյանքի ընթացքի կտրուկ փոփոխության հարցում․ դրա վառ օրինակն է Պակիստանից 17-ամյա երիտասարդի՝ հասարակ թեյավաճառից հանրահայտ մոդել դառնալու պատմությունը, որը հայտնվել է odditycentral.com կայքի ուշադրության կենտրոնում։
Այսպիսով՝ 2016 թվականին Արշադ Խան անունով հմայիչ երիտասարդին Իսլամաբադ քաղաքի փողոցներում թեյ վաճառելիս պատահականորեն մի հայտնի լուսանկարիչ է նկատել և լուսանկարել։ Յուրահատուկ արտաքինի շնորհիվ կապուտաչյա երիտասարդի՝ թեյը ձեռքին լուսանկարը Twitter սոցկայքում հրապարակվելուց հետո մեծ տարածում է գտել համացանցում։
Ամսագրերն ու ընկերությունները փնտրել և գտել են տղային և համագործակցության առաջարկներ արել․ շուտով երիտասարդը մեծ հայտնիություն և պահանջարկ է ձեռք բերել ամբողջ երկրով մեկ։
«Ես չգիտեի, որ տեսքս սովորական չէ․․․Կարծում եմ՝ այստեղի բոլոր բնակիչներն էլ գեղեցիկ են, այդ պատճառով էլ չէի մտածի, որ յուրահատուկ որևէ բան ունեմ։ Ավագ եղբայրս ասում է՝ նա ինձնից շատ ավելի հմայիչ է»,- նշում է երիտասարդը։
Չնայած տղայի՝ պահպանողական հայացքներ ունեցող ընտանիքի արգելքին և չափազանց շատ ուշադրությունից որոշ ժամանակով հեռանալուն՝ Արշադ Խանը մինչ այժմ էլ շարունակում է վայելել իր երկրպագուների սերն ու պահանջված լինել իր ոլորտում։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում