Այս կառավարությունը միայն լավ եղանակի՝ «լեն օրերի» կառավարություն էր
Ժողովրդի ձեռքերի վրա իշխանության եկած վարչապետն այլևս մատ է թափ տալիս իրեն «մարդ» դարձրածների վրա ու սպառնում հոսանքա- և գազազրկումներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նա նաև նկատել է, որ այս կառավարությունը միայն լավ եղանակի՝ «լեն օրերի» կառավարություն էր: Աշոտյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Ժողովրդի ձեռքերի վրա իշխանության եկած վարչապետն այլևս մատ է թափ տալիս իրեն «մարդ» դարձրածների վրա ու սպառնում հոսանքա- և գազազրկումներով:
Այս կառավարությունն իրոք միայն լավ եղանակի, «լեն օրերի» կառավարություն էր, որն ընդունակ էր լոկ մակաբուծել տարիների ընթացքում ստեղծված պետական կառավարման համակարգի վրա՝ ջանասիրաբար ծծելով պետության միջոցներից պարգևավճարներ, շռայլ գործուղումներ և իշխանական բազմաթիվ այլ «կայֆեր»:
Այսօր Նիկոլ Փաշինյանը ծծեց նաև ժողովրդի լավատեսության վերջին կաթիլներն իր հանդեպ՝ տասնյակ հազարավոր մարդկանց թողնելով մեն-մենակ խորացող սոցիալական աղետի պայմաններում:
Միակ բանը, որ նա և իր՝ թյուրիմացաբար պետական Օլիմպոսին հասած ու արտոնությունների վրա թառած պարազիտ թիմը կարողանում է, նախկիններին անվանարկելն ու պիտակավորելն է:
Այսօր նմանատիպ հերթական մի օպուս տեսանք նրա մամլո խոսնակի կատարմամբ «Սաղ Սերժնա մեղավոր» անտաղանդ պիեսի հերթական արարի տեսքով:
Սարի ծամոնի նման անհամ ու կպչուն «կոռուպցիոն» մեղադրանքները մեր հասցեին այլևս լուրջ չենք ընդունում ոչ միայն մենք, այլև կառավարության տոտալ անգործության և մեծամիտ դատարկության պատճառով օրվա հացի խնդիր ունեցող հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ:
Քանզի լավ գիտեն, որ «Սերժի դեմ» իրականացվող հերթական գրոհով ոչ իր տան ճրագն է վառ մնալու, ոչ էլ իր երեխեքին է կերակրելու»:

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից