Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նախագիծը Վերջապես խաղաղություն է հաստատվել. նման օրը ամենաքիչն է մեր զոհերի հիշատակի համար. Ռուբինյան (տեսանյութ) Եվրոպան պատրաստ է ստեղծել նոր դաշինք՝ առանց ԱՄՆ-ի․ Politico Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ՀՀ-ում կաշխատեն (տեսանյութ) Այսօր Հրանտ Դինքի մահվան 19–րդ տարելիցն է Թրամփը խոստացել է «Գրենլանդիայից վերացնել ռուսական սպառնալիքը» Իրանցի դիվանագետն ապաստան է խնդրել Շվեյցարիայից Սիրիայի նախագահը հրադադարի համաձայնագիր է ստորագրել քրդերի հետ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները և քաղաքացիներին ցուցաբերել համապատասխան օգնություն Օտարերկրացիների աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցերը` ՄԻՊ ուշադրության կենտրոնում Սիրիայի առաջնորդը չեղարկել է այցը Գերմանիա ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ - 19.01.2026 (ուղիղ)

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նախագիծըԲեսենթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ից դուրս գալու մտադրություն չունիՎերջապես խաղաղություն է հաստատվել. նման օրը ամենաքիչն է մեր զոհերի հիշատակի համար. Ռուբինյան (տեսանյութ)Եվրոպան պատրաստ է ստեղծել նոր դաշինք՝ առանց ԱՄՆ-ի․ PoliticoԶինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ՀՀ-ում կաշխատեն (տեսանյութ)Հայաստանում էլեկտրոմոբիլների ներմուծման արտոնությունները. քվոտաներ, վերահսկողություն և արդյունքներԱյսօր Հրանտ Դինքի մահվան 19–րդ տարելիցն էԹրամփը խոստացել է «Գրենլանդիայից վերացնել ռուսական սպառնալիքը»Իրանցի դիվանագետն ապաստան է խնդրել ՇվեյցարիայիցՍիրիայի նախագահը հրադադարի համաձայնագիր է ստորագրել քրդերի հետՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները և քաղաքացիներին ցուցաբերել համապատասխան օգնություն«Եվրոպան չի ենթարկվի շանտաժի». Դանիայի վարչապետը՝ Թրամփի սպառնալիքների մասինՕտարերկրացիների աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցերը` ՄԻՊ ուշադրության կենտրոնում Երկրի առաջնորդի դեմ ցանկացած ագրեսիա հավասարազոր է պատերազմի հայտարարության. Մասուդ ՓեզեշքիանՍիրիայի առաջնորդը չեղարկել է այցը ԳերմանիաՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ - 19.01.2026 (ուղիղ)Վթարային ջրանջատում Աջափնյակ վարչական շրջանումԱվստրիայում ձնահոսքի հետևանքով ութ դահուկորդ է մшհացելԵթե ռուսները իսկապես լուրջ լինեին պատերազմը ավարտելու հարցում, նրանք կկենտրոնանային դիվանագիտության վրաԱվարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 6-րդ խաղափուլըԲրյուսելի և Վաշինգտոնի միջև տրանսատլանտյան առևտրային համաձայնագիրը չի հաստատվիՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԽանութներում պոլիէթիլենային տոպրակներ չեն լինիՀայկական Սբ Ծնունդը և ԱՄՆ անկախության 250-ամյակը՝ Վաշինգտոնի Ազգային տաճարումԱՄՆ-ն գաղտնի փորձել է տեղեկություններ ստանալ Գրենլանդիայում գտնվող ռազմական օբյեկտների մասինՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել Հնդկաստանից Հայաստան է ուղարկվել Պինակա կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակը։Սամվել Կարապետյանը վերադարձել է տուն․ նրա նկատմամբ գրավ և բացակայելու արգելք է կիրառվելԱրտենի-Արագածավան ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորներից մեկը երեխա էՄահացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ, պրոֆեսոր Մուրադ ՀասրաթյանըՍիրիական բանակը մտել է քրդերի կողմից վերահսկվող տարածքներԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 6 մարզերումԴեմոկրատ սենատորները կներկայացնեն օրենսդրություն՝ Թրամփի մաքսատուրքերը արգելափակելու համարՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Դանիել Երաժիշտը 80 տարեկան էՄատենադարանում տեղի է ունեցել «Մատենադարանի գեղանկարչական դիմագիծը» խորագրով ցուցադրության բացումըԵՄ դեսպաններն արտակարգ հանդիպում կանցկացնենԹրամփը հրավիրել է Էրդողանին դառնալ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամԱՄՆ նախագահը խոստացել է դատի տալ CBS-ին, եթե նրա հարցազրույցը հրապարակվի կտրված տարբերակովԲողոքի ցույցերի ժամանակ Իրանում զnհվել է առնվազն 5,000 մարդ. ReutersՄենք կապահովենք, որ հարգվի եվրոպական ինքնիշխանությունըԵս ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումըՆԳՆ ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվելՄիջպետական և հանրապետական ճանապարհներին կատարվել են ձնամաքրման աշխատանքներԵղանակն առաջիկա օրերինՀամայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն (տեսանյութ)Զգուշացեք, հայկական բանկային ընկերությունների անունից հերթական կեղծիքն է տարածվում․ ԿիբեռոստիկանությունUFC-ի նախագահը վերջապես հստակեցրել է իրավիճակը Ծառուկյանի շուրջՆախագահ Ֆլորենտինո Պերեսը փրկիչներ է փնտրում և մեծ երազանքներ ունիՆա պաշտում է փողն ու ազդեցիկներին. Պլատինին՝ ՖԻՖԱ-ի նախագահի մասին74-ամյա Սլավիկ Պողոսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հայաստան

Խաչատրյանների բաժնեմասի վաճառքը հնարավոր է միայն այն դեպքում, եթե ողջ գումարը փոխանցվի պետբյուջե. Մանե Գևորգյան

Գագիկ Խաչատրյանի ընտանիքը ամենատարբեր առիթներով ի պատասխան ՀՀ վարչապետի այն ելույթներին, թե կոռումպացված պաշտոնատար անձանց, այդ թվում Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եւ նրա ընտանիքի կողմից Հայաստանի պետությունից եւ ժողովրդից թալանվածը կոպեկ առ կոպեկ պետք է վերադարձվի, հայաստանյան տարբեր պաշտոնյաների հետ իրենց նախաձեռնությամբ ունեցած շփումների ընթացքում պատրաստակամություն են հայտնել վերադարձնել իրենց թալանածը եւ վերականգնել պետությանը պատճառված վնասը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

«ՀՀ կառավարության ունեցած տվյալներով Գագիկ Խաչատրյանը եւ նրա որդիները ղեկավարել են Հայաստանում երկար տարիներ գործած կոռուպցիոն, մաֆիոզ համակարգ, ինչի արդյունքում կուտակել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն: Վարչապետի դիրքորոշումն այն է, որ այդ թալանվածը պետք է մինչեւ վերջ վերադարձվի պետությանը:

Ինչ վերաբերվում է UCOM ընկերությանը, նրա բաժնեմասերի օտարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հնարավոր է միայն ՀՀ կառավարության համաձայնությամբ: Այն բանից հետո, երբ ընկերության բաժնետերերի մեջ վեճ է ծագել եւ օրակարգում հայտնվել է բաժնետերերի կազմի փոփոխության հարց, կառավարության դիրքորոշումը եղել է այն, որ Խաչատրյանների բաժնեմասի վաճառքը հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե այդ վաճառքի դիմաց ստացվող ողջ գումարը փոխանցվի Հայաստանի պետական բյուջե: Այս դիրքորոշումը ուժի մեջ է նաեւ այսօր՝ ապօրինի ծագմամբ ցանկացած գույքի պարագայում:

Վարչապետի դիրքորոշումն այն է, որ եթե պարզվի, որ այս ողջ ընթացքում եղել են պաշտոնյաներ, ովքեր փորձել են այս գործընթացից անձնական օգուտներ ստանալ, նրանք պետք է պատասխան տան օրենքի առաջ նույն կերպ, ինչպես Խաչատրյանների մաֆիոզ համակարգի ներկայացուցիչները:

Ասեմ նաեւ, որ վարչապետը մի քանի անգամ այդ թվում հրապարակային դժգոհություն է արտահայտել, որ հայտնի կոռուպցիոներների առնչվող քրեական գործերը չունեն հանրության կողմից ակնկալվող արդյունավետություն: Վարչապետը՝ առայժմ համբերատար, Հայաստանի իրավապահ համակարգից սպասում է արագ եւ կոնկրետ արդյունքների:

Նշեմ նաեւ, որ կառավարությունը տեղեկություններ ունի, որ UCOM ընկերությունում կոռուպցիոն ծագման փայաբաժին ունի նաեւ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը եւ Խաչատրյանների դե յուրե փայաբաժնի մի մասի սեփականատերը հենց Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է: Վարչապետը ակնկալում է, որ իրավապահները պատշաճ քննության կենթարկեն նաեւ Սերժ Սարգսյանի ընտանիքի ղեկավարած կոռուպցիոն համակարգը, որը նույնպես արտահայտվել է տարբեր հաջողակ բիզնեսներում փայաբաժիններ ձեռքբերելով: