Փաշինյանը մոռացել է արտակարգ դրության մասին եւ հիշել անջատումների անհրաժեշտության մասին
Երբ կառավարությունը հայտարարում է, այն էլ ամենաբարձր մակարդակով, որ արտակարգ դրության ժամանակ կոմունալ վարձավճարները չվճարելու դեպքում անջատումներ չպետք է լինեն, ապա պետք է լինի իր խոսքի տերը, անկախ նրանից, թե արտակարգ դրությունը որքան է տեւում:
Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե մենք սկզբում հայտարարեցինք, որ արտակարգ դրության ընթացքում վարձերը չվճարելու համար անջատումներ չեն լինելու, բայց այդ ժամանակ հույս ունեինք, որ իրավիճակը կզարգանա այնպես, որ ապրիլի 16-ին արտակարգ դրությունը կավարտվի, բայց այդպես չեղավ:
Ի՞նչ է նշանակում հույս ունեինք: Մի՞թե կառավարությունը որոշումները կայացնում է հույս ունենալու, «թու թու թու»-ի եւ «կարող է լավ լինի»-ի հիման վրա: Եթե դա այդպես է, եւ ամեն ինչից երեւում է, որ հենց այդպես է, ապա մենք լուրջ խնդիր ենք ունենալու, եթե արդեն իսկ չունենք:
Արտակարգ դրությունը, այն էլ այս տիպի արտակարգ դրությունը, որի ժամանակ մարդկանց մեծ մասը զրկված է գործից եւ եկամուտներից, մնում է արտակարգ դրություն, անկախ նրանից, թե որքան է տեւում: Եթե կառավարությունը արտակարգ դրություն է սահմանում եւ ռեստորաններին, կարի արտադրամասերին, վարորդներին, մյուսներին արգելում աշխատել, ապա վարձավճարները չվճարելու համար անջատումներ ոչ մի դեպքում չի կարելի անել:
Նիկոլ Փաշինյանն ասում է, որ եթե չվճարեն, ապա ռիսկ է առաջանում, որ մենք չենք կարողանա վճարել թոշակներ ու նպաստներ: Իհարկե, առաջանում է: Եւ ինչպես կարող էր չառաջանել: Իսկ ինչո՞ւ այդ ռիսկի մասին չէիք մտածում, երբ մեծ ոգեւորությամբ որոշեցիք, որ հիմնարկ-ձեռնարկությունները, խանութները, ռեստորաններն ու սրճարանները չպետք է աշխատեն: Ռիսկի մասին հենց այդ ժամանակ պետք է մտածեիք: Մի՞թե չգիտեիք, որ ոչ ԱՄՆ ենք, ոչ ԵՄ, ոչ էլ Չինաստան, որ մի օր հանենք եւ բիզնեսին հիսուն կամ հարյուր միլիարդ դոլար հատկացնեք:
Հիմա ոչ միայն չի կարելի անջատումներ անել մինչեւ արտակարգ դրության ավարտը, այլ այդ որոշումը պետք է պահպանվի առնվազն եւս մեկ ամիս արտակարգ դրության ավարտից հետո:
Ինչ վերաբերում է չվճարող հարուստների մասին, ապա ով եւ ինչպես է որոշելու, թե այս կամ այն բնակարանում կամ տանը հարուստներ են ապրում, թե օրվա հացի համար կռիվ տվողներ:
Պետությունը պետք է օգնի էներգետիկ համակարգին, որ այն չփլուզվի, եւ ոչ թե աշխատանքից զրկված վարորդից, ռեստորանի այս կամ այն աշխատողից, կարի արտադրամասի բանվորից, շինարարությունում աշխատողից պահանջի վճարել սպառած գազի եւ էլէներգիայի համար, երբ որ նա գումար աշխատելու հնարավորություն չի ունեցել:
Դուք չեք կարող անջատումներ անել, քանի որ ստեղծված իրավիճակի մեղավորը հենց դուք եք, որ առանց ռիսկերը գնահատելու ոգեւորությամբ արտակարգ դրություն եւ կարանտին մտցրեցիք: Հիմա չպետք է մարդկանց եւս մեկ ծանր հարված հասցնեք, համատարած անջատումներ իրականացնելով:
Եթե այդքան հնարավորություն ունեք, ապա փորձեք ճշտել, թե ով զրկված չի եղել աշխատանքից եւ բիզնեսից եւ հասցեական անջատումներ արեք, եւ ոչ թե հայտարարեք, թե սա եւ նա հարուստ է եւ չի վճարում:
Ամեն ինչ շատ ավելի պարզ է, քան ուզում եք ներկայացնել: Ընդամենը պետք է աշխատել, մի փոքր չարչարվել, թե չէ սենյակում նստած արտակարգ դրություն հայտարարելը եւ մարդկանց վարակակիրների թվով վախեցնելն ու սարսափեցնելն ամենահեշտ գործն է:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
Ազատել եմ աշխատանքից ՊՆ այն աշխատակիցներին, որոնց զավակները այլ երկրի քաղաքացի են․ Պապիկյան