Անհրաժեշտ է ուժերի ու անհատների համախմբումը՝ մշակելու ՀՀ դատաիրավական բարեփոխումների նոր հայեցակարգ. «Իրավական ուղի» հկ
«Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը հայտարարում է ոլորտային նոր հայեցակարգի մշակման աշխատանքներ սկսելու նախաձեռնության մասին։ Այդ նպատակով անհրաժեշտ ենք համարում համապատասխան գիտելիքներ, փորձառություն, արժեքաբանություն եւ կամք ունեցող բոլոր ուժերի ու անհատների համախմբումը՝ մշակելու Հայաստանի Հանրապետության դատաիրավական բարեփոխումների նոր հայեցակարգ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Իրավական ուղի» հկ-ն։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Մեր ինքնիշխան պետականության արդյունավետության ու հեղինակության նվաճման առաջնային ուղղություններից մեկը իրավական արդարության երաշխավորումն է՝ դատաիրավական համակարգը գործուն, պրոֆեսիոնալ, անկախ, վստահելի դարձնելու միջոցով։
Դա մի ճանապարհ է, որն ունեցել է սկիզբ, բայց չունի ավարտ։
Այդ նպատակին են միտված եղել դեռեւս 1990-ականների կեսերից սկիզբ առած դատաիրավական բարեփոխումները, որոնք չնայած շոշափելի արդյունքներին՝ այդպես էլ մեր հանրության կողմից չեն ընկալվել որպես որակական ու բավարար։
Անդրադառնալով դատաիրավական ոլորտում ՀՀ ներկա իշխանությունների որդեգրած կուրսին, կարող ենք արձանագրել, որ այն չի կրում հայեցակարգային կուռ հենքի վրա համակարգն ավելի ֆունկցիոնալ, ավելի պրոֆեսիոնալ, ավելի անկախ ու ավելի վստահելի դարձնելու բնույթ։ Ընդ որում, դա պայմանավորված է ինչպես կեղծ, ամուլ իրավաքաղաքական արժեքաբանությամբ, այնպես էլ խիստ անբավարար պրոֆեսիոնալիզմով, որոնք յուրովի մարմնավորում են ստացել ինչպես համապատասխան իրավական փաստաթղթերում, այնպես էլ քաղաքական պատասխանատուների վարքագծում ու հայտարարություններում։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը հայտարարում է ոլորտային նոր հայեցակարգի մշակման աշխատանքներ սկսելու նախաձեռնության մասին։ Այդ նպատակով անհրաժեշտ ենք համարում համապատասխան գիտելիքներ, փորձառություն, արժեքաբանություն եւ կամք ունեցող բոլոր ուժերի ու անհատների համախմբումը՝ մշակելու Հայաստանի Հանրապետության դատաիրավական բարեփոխումների նոր հայեցակարգ»։

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից