Կրկին վնաս է հասցվել Երևանի կանաչապատ տարածքներին. կատարվել է ծառերի հերթական գողությունը
Մինչ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը ջանում է վերականգնել մայրաքաղաքի երբեմնի կանաչապատ տարածքները՝ Երևանի բնության «սիրահարները» ոչնչացնում են տնկիները:
ՀՈԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Այս անգամ գողություն է կատարվել Դավիթաշեն, Աջափնյակ, Արաբկիր վարչական շրջաններից: Դավիթաշենից՝ 2 բուդլիա տեսակի թուփ, Աջափնյակից՝1 հուդայածառ, 6 սիրիական վարդ, Արաբկիրից՝ 500 հատ կիպրոսենի, 11բրգաձև գիհի: Սա անպատժելիության հետևանք է:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Մաշտոց-Ամիրյան և Մաշտոց-Խորենացի խաչմերուկներից գողացել էին կիպարիս տեսակի 4 ծառ: Վնասվել էր նաև հինգերորդը, որը հավանաբար չէին հասցրել տանել: Այնուհետև կայարանամերձ կանաչ տարածքից արմատախիլ էին արել և տարել թույա տեսակի 8 ծառ: Վերջերս էլ «Օղակաձև» զբոսայգու վեցերորդ հատվածի տարածքից գողացել են նախորդ օրը տնկված 6 թանկարժեք սոճիներից 3-ը: Նշենք, որ գողացած տեսակները տեղափոխման և պահպանման հատուկ եղանակներ ունեն: Այսինքն՝ գողացողը դրանք չի կարող պահպանել: Հետևաբար՝ գողացված ծառերը դատապարտված են չորացման: Հավելենք, որ այդ ծառերը, շնորհիվ իրենց ֆիտոնցիդների, օդը մաքրում են բակտերիաներից և բազմազան միկրոբներից: Միաժամանակ մթնոլորտ են արտանետում մեծ քանակությամբ թթվածին: Նախորդ գողությունների առնչությամբ ՀՈԱԿ-ը դիմել էր ոստիկանություն:
Հարցերի դեպքում կարող եք գրել ֆեյսբուքյան էջին, կամ զանգահարել 9.00- 18.00՝ (011) 514744 հեռախոսահամարով


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
Ազատել եմ աշխատանքից ՊՆ այն աշխատակիցներին, որոնց զավակները այլ երկրի քաղաքացի են․ Պապիկյան