Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին 10.9 մլն եվրոյի հափշտակության գործով 11 տարի անց հետախուզվող է հայտնաբերվե Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին Մաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողությունը․ կան ձերբակալվածներ ՔՊ-ն ունի որոշում՝ բավարար ձայնով կողմ քվեարկել Արամ Վարդևանյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրելու համար. Մանավազյան Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն Ավտովթար «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհին․ 4 վիրավորներից 3-ը անչափահասներ են Երևանի և Մոսկվայի տակտիկական պատերազմ․․․ Եվրասիական ճակատում Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ և հնարավորություններ Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ

Բաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին10.9 մլն եվրոյի հափշտակության գործով 11 տարի անց հետախուզվող է հայտնաբերվեՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներինՄաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողությունը․ կան ձերբակալվածներՔՊ-ն ունի որոշում՝ բավարար ձայնով կողմ քվեարկել Արամ Վարդևանյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրելու համար. ՄանավազյանԳեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԳլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններՎանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենԱվտովթար «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհին․ 4 վիրավորներից 3-ը անչափահասներ ենԵրևանի և Մոսկվայի տակտիկական պատերազմ․․․ Եվրասիական ճակատումԲանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ և հնարավորություններՎիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետԻսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրըՀայ շախմատիստները առաջատարների շարքում ենԱնոմալ տապ Արևմտյան Եվրոպայում. հունիսն ու հուլիսը գերազանցել են կլիմայական բոլոր նորմաներըԳազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներումԱրարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափԽմեյմիմի ավիաբազան և Տարտուսի ռազմածովային բազան կվերածվեն «համատեղ ուսումնական կենտրոնների»Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջներըՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնըԴաշտավան գյուղի եկեղեցու մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք՝ քարերով, մահակներով և կռփազենքով. ՆԳՆ պարզաբանումըՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում. վարչապետՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպՀայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026»ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրումՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԽնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհիցԵրևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրելԻնչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարություններըՇվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունիցԳարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելուԻսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներինՏաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամՀամայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրերԺաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներինԴատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ«Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափովՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը ԼիտվաՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվելՀայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է. ՀՎԿԱԿՎայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունՄեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստըԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս
Կարծիք

Բռնակալները՝ իրենց կողմից սարքված մանիպուլյացիաների զոհեր

Հարություն Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Մանիպուլյացիաների հնարքներին մենք բախվում ենք բավական հաճախ, համարյա ամեն օր: Մանիպուլյացիան հոգեբանական ներգործման մի ձև է, որի հմտորեն կիրառումը տանում է մեկ այլ մարդու մոտ թաքնված այնպիսի դիտավորությունների գրգռմանը, որոնք չեն համընկնում նրա` իրականում ունեցած ցանկություններին:Մանիպուլիացիաները լինում են միջանձնային և զանգվածային:

Միջանձնային մանիպուլյացիան ուղղված է, որպես կանոն, քաղաքական գործչի շրջապատին, զանգվածայինը` հասարակությանը: Որոշակի մարդկանց և զանգվածների տրամադրության վրա մանիպուլյացիաներ անելու կարողությունը միշտ չէ, որ համադրվում են մեկ մարդու մեջ: Իսկ նման համադրման արդյունքները երբեմն ուղղակի ֆանտաստիկ են: Նապոլեոնը, Լենինը, Ստալինը, Հիտլերը և բազմաթիվ այլ քիչ հայտնի բռնակալներ ասվածի փայլուն հաստատումն են: Նրանք հմտորեն մանիպուլյացիայի էին ենթարկում իրենց շրջապատին և ամբողջ երկրների:

Մանիպուլյատորը հանդիսանում է իր կենսական դիրքորոշման զոհը: Մանիպուլյացիան կյանքի պսևդոփիլիսոփայությունն է, որն ուղղված է այն բանին, որպեսզի շահագործի և վերահսկի ինչպես իրեն, այնպես էլ ուրիշներին:

Հետաքրքրական են գեներալ Գ. Գուդերիանի դիտարկումները, որը համարում էր, որ Հիտլերը «մշտապես ձգտում էր, որ եղելությունների իրական վիճակի հետ կապված` իրեն և շրջապատին մոլորության մեջ պահի` ջանալով պահպանել գոնե իր պետական կառույցի ամրության թվացյալությունը: Մանիպուլյատորի դասական օրինակ Հիտլերը ավելի ու ավելի էր կտրվում իրականությունից` իր իսկ կողմից կառուցած արհեստական աշխարհն ընդունելով իրականության փոխարեն: Իրավիճակը խորանում էր նրանով, որ բռնապետի շրջապատը չէր կարողանում առարկել նրան` ասելով միայն այն, ինչ նա ուզում էր լսել: Իշխանության չափազանց կենտրոնացումը մեկի ձեռքում, վախի մթնոլորտը, որում գտնվում են բռնակալին շրջապատող մարդիկ, վերջին հաշվով բռնապետին տանում են իրականությունից կտրվելուն, իր շուրջը պատրանքային աշխարհ ստեղծելուն:

Մանիպուլյացիաների նկատմամբ հակումը, բնորոշ է այսպես կոչված նյարդային անհատին: Նևրոտիկների պահանջմունքներից մեկը իշխելու, իշխանություն ունենալու պահանջմունքն է: Հայտնի հոգեբան, հոգեթերապեվտ և հոգեվերլուծաբան Կարեն Հորնին, համարում է, որ իշխելու սևեռուն ցանկությունը առաջացնում է «մարդու մոտ անկարողություն` հավասար հարաբերություններ հաստատելու համար: Եթե նա առաջնորդ չի դառնում, ապա իրեն ամբողջովին կորած է համարում, կախյալ և անօգնական: Նա այնքան իշխող է, որ իր իշխանության սահմաններից դուրս եկող ամեն մի բան նրա կողմից ընկալվում է որպես սեփական անձի ստորադասում: Զայրույթի պոռթկումը նրան կարող է հասցնել ընկճվածության, հուսալքության և հոգնածության»:

Նույնիսկ այդպիսի սխեմատիկ կերպարը ծնում է բազում զուգահեռներ: Այս տեսակետից դիտարկենք Նիկոլ Փաշինյանին, որի հիվանդագին խանդը նախկին իշխանության ներկայացուցիչների հանդեպ, որոնց նա չի դադարում համարել, որպես հավակնորդների, արդեն ծեծված նյութ է դարձել և ինչպես ընդունված է ասել՝ նավթալինի հոտ է գալիս : Ի դեպ, քաղաքական կենսագրությունը հստակորեն ցույց է տալիս, որ նման խառնվածքի մարդիկ ոչ միայն հիանալի մանիպուլյատորներ են լինում, (չմոռանանք թե նա ինչպես «կախարդեց» ամբողջ երկրին), այլեւ իրենք էլ դառնում են մանիպուլյատորների համար թեթև մարսվող պատառներ:

Քաղաքական գործիչի, իր միջավայրի վրար ներգործելու մեթոդները և եղանակները տարբեր են լինում:

Կառավարման ավտորիտար կամ տոտալիտար ոճը անպատկերացնելի է առանց մանիպուլյացիաների, քանի որ դրանց հիմքում ընկած է ստորադասների (համախոհների) ճնշումը առաջնորդի կողմից: Առաջնորդը, մի կողմից, մշտապես պետք է շրջապատին ներարկի իր բացառիկության և անսխալականթյան միտքը և, մյուս կողմից, ամեն կերպ ստորացնի համախոհներին: Նման սկզբունքով կառուցեց իր հարաբերությունները միջավայրի հետ Ստալինը: Նրա բացահայտ ծաղրական արարքները թելադրվում էին ոչ այնքան բնավորության առանձնահատկությամբ, ինչպես ոմանք միտված են կարծել, այլ միայն պրագմատիկական նպատակներով: Համախոհներին ցույց տալով նրանց չնչինությունը և միաժամանակ սեփական բացառիկությունը` նա այդ ձևով պահպանեց իր իշխանությունը, լեգիտիմացրեց այն իր շրջապատի աչքում: Իհարկե, Ստալինի նման վարքագիծը ուներ նաև հոգեբանական պատճառ: Որոշ ուսումնասիրողներ կարծում են, որ սադիստական գործողությունը արմատներով հասնում է ինքն իրեն զոհ զգալուն:

Ստալինը ենթագիտակցորեն զոհ դառնալու վախ էր զգում, «թաքցնում էր իր անհանգաստությունը` անհանգստություն պատճառելով այլոց»:
Բռնակալներին միավորող հատկանիշներից մեկը հանդիսանում է անհատական հիպնոսականությունը և կախարդող հայացքը:

Նեոֆրոյդիզմի և ֆրոյդոմարքսիզմի հիմնադիրներից Էրիխ Ֆրոմմը, վերլուծելով Հիտլերի կյանքը, փորձում էր բացել նրա կախարդող հայացքի գաղտնիքը: «Բոլոր ականատեսները համակարծիք էին, որ Հիտլերի աչքերը սառն էին, ինչպես և սառն էր նրա ամբողջ դեմքի արտահայտությունը, և, որ նրան ընդհանրապես օտար էր որևէ ջերմ զգացմունք: Այդ գիծը կարող էր վանել, և այն, իրոք, վանում էր շատերին, բայց և կարող էր լինել մագնիսական ուժի ակունք: Սառը դաժանություն արտահայտող դեմքը վախ է ներշնչում: Սակայն որոշները գերադասում են վախը, քան հիացմունքը: Այստեղ ավելի լավ սազում է «դող» բառը. այն բացարձակ ճշգրտորեն է փոխանցում նման իրավիճակին հատուկ զգացմունքների միախառնումը: Դողը իրենում միավորում է սարսափն ու երկյուղածությունը»:

Հասկանալու համար, թե ինչու Հիտլերը այդպես ուժեղ էր ազդում իր շրջապատի վրա, Է. Ֆրոմմը բերում է մի քանի պատճառ.

-չտատանվող վստահությունը իր գաղափարներին

-ոճի պարզությունը

-արտիստական ձիրքը

-տեմբրին և իր ձայնի հուզարտահայտչական երանգներին կատարյալ տիրապետումը

-հույզերի բնականությունը

-բացառիկ հիշողությունը

-ցանկացած թեմայով դատողություններ անելու կարողությունը:

Առավել հազվադեպ են բռնակալների մասին խոսում` որպես մանիպուլյացիաների զոհերի: Պարադոքսն այն է, որ մանիպուլյատորն ինքը կարող է դառնալ մանիպուլյացիայի ենթարկվող: Այս վտանգավորությունը առավել մեծ է նրանով, որ նման առաջնորդները, որպես կանոն, իրենց շրջապատում են այնպիսի մարդկանցով, ովքեր հակված են մանիպուլյացիաների: Օրինակ, Բերիան որպեսզի մշտապես պետք լինի Տիրոջը, խելքին փչում էր դավադրություններ բացահայտել նույնիսկ այն ժամանակ, երբ այդպիսիք չկային:

Սա լավ պատկերված է «Զղջում» ֆիլմում, երբ Վառլամ Արավիձեն ասում է. «Ինչպես ասել է Կոնֆուցիոսը. «Դժվար է գտնել կատու մութ սենյակում, հատկապես եթե այնտեղ այն չկա». Բայց մենք, միևնույն է, կգտնենք կատու մութ սենյակում, եթե նույնիսկ այն այնտեղ չէ»: Եվ թեև Ստալինը հրաշալի հասկանում էր Բերիայի ռազմավարությունը, սրան հաջողվեց իր նախորդներից ամենաերկարը մնալ իր պաշտոնում, քանի որ նա կարողանում էր համոզիչ դարձնել իր ինտրիգները կոնկրետ գործերով:

Ի միջի այլոց, Է. Ռաձինսկու կողմից առաջ քաշած վարկածն այն մասին, որ Ստալինը փաստորեն սպանվել է իր համախոհների ձեռքով, ովքեր մտածված կերպով նրան բժշկական օգնություն չցուցաբերեցին (առաջին հերթին Մալենկովն ու Բերիան), հաստատում է, որ նույնիսկ այնպիսի նշանավոր մանիպուլյատոր, ինչպիսին Ստալինն էր, վաղ թե ուշ դառնում են իրենց մանիպուլյացիաների զոհը:

Ստալինն այնքան խորն էր արհամարհում իր շրջապատին, որ նույնիսկ մտքով չէր անցկացնում, որ նրանք կհամարձակվեն նման բան անել: Ցանկալին և իրականը տեղերով փոխվել էին: Իսկ համախոհները, ովքեր գործում էին վախի և ինքնապահպանման բնազդով, վախից դիմեցին հուսահատ քայլի: