Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին 10.9 մլն եվրոյի հափշտակության գործով 11 տարի անց հետախուզվող է հայտնաբերվե Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին Մաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողությունը․ կան ձերբակալվածներ ՔՊ-ն ունի որոշում՝ բավարար ձայնով կողմ քվեարկել Արամ Վարդևանյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրելու համար. Մանավազյան Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն Ավտովթար «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհին․ 4 վիրավորներից 3-ը անչափահասներ են Երևանի և Մոսկվայի տակտիկական պատերազմ․․․ Եվրասիական ճակատում Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ և հնարավորություններ Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ

Բաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին10.9 մլն եվրոյի հափշտակության գործով 11 տարի անց հետախուզվող է հայտնաբերվեՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներինՄաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողությունը․ կան ձերբակալվածներՔՊ-ն ունի որոշում՝ բավարար ձայնով կողմ քվեարկել Արամ Վարդևանյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրելու համար. ՄանավազյանԳեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԳլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններՎանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենԱվտովթար «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհին․ 4 վիրավորներից 3-ը անչափահասներ ենԵրևանի և Մոսկվայի տակտիկական պատերազմ․․․ Եվրասիական ճակատումԲանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ և հնարավորություններՎիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետԻսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրըՀայ շախմատիստները առաջատարների շարքում ենԱնոմալ տապ Արևմտյան Եվրոպայում. հունիսն ու հուլիսը գերազանցել են կլիմայական բոլոր նորմաներըԳազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներումԱրարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափԽմեյմիմի ավիաբազան և Տարտուսի ռազմածովային բազան կվերածվեն «համատեղ ուսումնական կենտրոնների»Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջներըՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնըԴաշտավան գյուղի եկեղեցու մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք՝ քարերով, մահակներով և կռփազենքով. ՆԳՆ պարզաբանումըՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում. վարչապետՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպՀայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026»ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրումՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԽնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհիցԵրևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրելԻնչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարություններըՇվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունիցԳարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելուԻսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներինՏաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամՀամայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրերԺաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներինԴատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ«Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափովՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը ԼիտվաՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվելՀայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է. ՀՎԿԱԿՎայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունՄեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստըԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս
Կարծիք

Ինչպես հանձնել Արցախն ու ասել, որ մեղավորը Սերժն է

«Ադեկվադ» կուսակցության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Կապանի իր տխրահռչակ ասուլիսի ժամանակ Նիկոլը, ի թիվս այլ բաների, հայտարարեց, որ Արցախյան հարցում չկա որևէ փաստաթուղթ, չկան բանակցություններ, այլ կան լոկ աշխատանքային հանդիպումներ ու քննարկումներ։

Երեկ Լավրովը հայտարարում է, որ բանակցային սեղանին փուլային տարբերակն է։ Պողոսներին սա առանձնապես բան չի հուշում և նրանց համար որևէ էական տարբերություն չկա փուային ու փաթեթային տարբերակների միջև, ուստի կարիք կա բացատրելու։

Փուլային տարբերակը ենթադրում է, որ հայկական կողմը զորքերը հանում է առնվազն ազատագրված 7 շրջաններից, ապահովում է ադրբեջանցի փախստականների վերադարձը, տեղակայվում են խաղաղապահ ուժեր ու ինչ-որ մի գեղեցիկ օր անց է կացվում հանրաքվե, այդ թվում նաև ադրբեջանցի վերաբնակների մասնակցությամբ, որը և կորոշի Արցախի հետագա կարգավիճակը։ Սրա դիմաց, Ադրբեջանը մամայի արև երդվում է, որ ռազմական գործողություններ չի ձեռնարկի այն բանից հետո, երբ հայական զորքերը թողնեն 30 տարի կառուցված էշելոնացված պաշտպանական բնագծի զգալի մասը։ Հայկական կողմն էլ սրբորեն հավատում է, որ եթե անգամ սկսի, խաղաղապահները նե՜նց կդիմակայեն Ադրբեջանին, որ էլ դու սուս։

Ի տարբերություն փուլային տարբերակի՝ փաթեթային տարբերակը ենթադրում է կոմպլեքս քայլերի միաժամանակյա ընդունում։ Չէ՛, նենց չի, որ փաթեթայինն էլ մի աչքի լույս էր ու դրանով էլ էր նախատեսվում ազատագրված շրջանների գոնե մի մասի վերադարձ, բայց տարածքների դիմաց Ադրբեջանն ու միջազգային հանրություն կոչվածը ճանաչում էին Արցախի անկախությունը և տրվում էին անվտանգության երաշխիքներ։ Կրկնում եմ, սա էլ երազանքի պայմանագիր դժվար է անվանել, բայց ինչպես բազմիցս եմ նշել՝ 1994 թվականին Ադրբեջանը կապիտուլյացիա չի ստորագրել, ըստ այդմ՝ բանակցությունները պետք է ընթանային փոխզիջումների շուրջ, ինչն էլ նախորդ իշխանություններն անում էին 20 տարի՝ առանձնապես տրամադրված չլինելով երբևէ խաղաղության պայմանագրի հասնել։

Հիմա վերադառնանք մեր օրեր։ Լավրովի երեկվա հայտարարությունից հետո ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ըստ էության, չհերքեց այն պնդումը, որ բանակցում են փուլային տարբերակի շուրջ, միայն ասեց, որ միակողմանի զիջումներ չեն լինելու։ Հետո ՔՊ-ի իմբեցիլները սկսեցին մեկնաբանել հայտարարությունը և այդ մեկնաբանությունների ողջ իմաստը հանգում էր նրան, որ ոչ մի փաստաթուղթ չկա ու ամեն ինչում Սերժն ա մեղավոր։ Հետո էլ՝ այսօր առավոտյան, տարածվեց ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունը, որ նախկինում ձեռք բերված մարդասիրական միջոցառումների մասին պայմանավորվածությունները հետաձգվում են՝ կորոնավիրուսի պատճառով։

Հիշեցնեմ, որ Նիկոլը և իր դրիմ թիմը համառորեն պնդում էին, որ ոչ մի պայմնավորվածություններ չկան, ոչ մի բանակցություններ չկան։ Սրանց թվում է, որ եթե «փաստաթուղթ չկա» արտահայտությունը մանտրա սարքեն, մարդիկ հանգստանալու են։ Այո՛, ըստ ամենայնի՝ չկա որևէ համապարփակ փաստաթուղթ։ Հիմա։ Այն կլինի ամենավերջում, երբ որ Նիկոլը հերթով հանձնի հայկական կողմի բոլոր բանակցային դիրքերը։ Կարող է նույնիսկ որևէ փաստաթուղ չլինել էլ ու հայտնվենք նոր ստատուս քվոյի մեջ, որը կլինի խիստ ոչ հայանպաստ։

Աներկբա է միայն այն, որ էս ապուշներին պատին են դեմ տվել ու դա եղել է հենց Նիկոլի մեղավորությամբ։ Ակնհայտ է նաև այն, որ սա փորձում է խուսափել ֆիասկոյից ու հետաձգել հատկապես շրջաններ վերադարձնելու պահը և իր կարճ խելքով փորձում է էդ հետաձգումը ստանալ ադրբեջանցիներ վերաբնակեցնելու և այլ «մարդասիրական» քայլերի գնալու գնով։ Ներքին լսարանի զգոնությունն էլ հնարավորինս բթացնելու համար արվում է ամեն հնարավորը, որպեսզի էս թեման հանրային դիսկուրս չմտնի ու մտնելիս էլ՝ երկար չմնա։ Նաև սրանով է պայմանավորված այն, որ ամեն ապուշության համար լայվեր անող Նիկոլը երեկվանից քար լռություն է կտրել և որևէ կերպ չի մեկնաբանել նոր արգացումները։

Այս թնջուկի միակ լուծումը Հայաստանի և Արցախի միջև ռազմավարական դաշինքի կնքումն է, բայց պայմանով, որ մենք պետք է պատրաստ լինենք ոչ միայն թղթի վրա ու թանաքով, այլև՝ հողի վրա և արյամբ պահել դրա պայմանները։

Վերլուծական մասն այսքանն էր, իսկ պրակտիկ մասով կասեմ հետևյալը. նախ, չեմ նախանձում այն ադրբեջանցիներին, որոնց կփորձեն վերաբնակեցնել Արցախում։ Աստղերը հուշում են, որ նրանք շատ տխուր ճակատագիր են ունենալու։ Աստղերը հուշում են նաև, որ էլ ավելի տխուր է լինելու նրանց ճակատագիրը, ովքեր Արցախում ադրբեջանցի կվերաբնակեցնեն՝ գտնվելով ՀՀ և ԱՀ ղեկավար պաշտոններում։ Նման մարդիկ նույնիսկ կնախանձեն էդ այդ նույն ադրբեջանցիների ճակատագրին։