Ակնհայտ է, որ Կաթողիկոսին հայհոյելու հրահանգը Նիկոլ Փաշինյանի կողմից է իջեցվել
Գաղտնիք չէ, որ քաղաքական որոշումներ ընդունելուց Նիկոլ Փաշինյանը հաճախ է օգտագործում փորձնական գնդակի՝ «пробный шарик»-ի մեթոդը, երբ մի նման «գնդակ» է գցում հանրությանը, եւ կախված նրանից, թե դա ինչպես է ընկալվում քաղաքացիների կողմից, կատարում է իր հետագա քայլերը։ Որպես գնդակ նետողներ նա ընտրել է ԱԺ իմքայլական փոխնախագահներին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
«Հանրությունը դեռ չէր հասցրել մարսել Լենա Նազարյանի խմբակային ինքնագնահատականը, երբ նա փողոցից եկած տղաներին ու աղջիկներին հայտարարել էր բարձր մասնագետներ ու մենեջերներ, եւ ըստ այդմ՝ բարձրաբարձ ռոճիկների ու պարգեւների արժանի, երբ հերթական սրբապղծությամբ դաշտ մտավ մյուս փոխնախագահը՝ Ալեն Սիմոնյանը։
Ոչ ոք չի հերքում՝ Ալեն Սիմոնյանը ավելի հմուտ է հաղորդակցության մեջ, քան շատ իմքայլականներ, ասենք՝ Հովիկ Աղազարյանը, սակայն նա ներկայացնում է բարձր իշխանություն, եւ իրեն հարիր չէ հանդես գալ անարգ հայտարարություններով։ Սա առաջին դեպքը չէ, երբ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ Ալեն Սիմոնյանն իր վրա է վերցնում նվաստ հայտարարություններ անելու, հասարակական գիտակցության մեջ անսպասելի նարատիվ մտցնելու, կամ եղած բարոյական արժեքները կտրուկ վերանայելու պիոներությունը։
Բավարար է հիշել իր ընկերոջը՝ Արթուր Վանեցյանին, հրապարակավ ուրանալու առաջադրանքը, իրեն մեջքից գրկելու պատմությունը հանրայնացնելը, կամ էլ, թեկուզ, Հայաստանի Հանրապետության նոր հիմն գրելու մարմաջը։ Ակնհայտ է, որ Կաթողիկոսին հայհոյելու հրահանգը Նիկոլ Փաշինյանի կողմից է իջեցվել, ու այստեղ հիշում ենք բոլորիս կողմից սիրելի Պիեր Ռիշարի մասնակցությամբ «Խաղալիք» ֆիլմը, որտեղ գործատերը իր աշխատողին հրամայում է շալվարն իջեցնել ու հետո հարց է տալիս․ ո՞վ է ավելի անբարո, ե՞ս, որ հրամայեցի հետույքդ բացել, թե՞ դու, որ բացեցիր»,– գրել է նա։
Ի վերջո, Քոչարյանի հետ կապված Կաթողիկոսի հորդորը ֆորմալ առումով ուղղված է բժիշկներին եւ դատարանին, ու անհասկանալի է, թե ԱԺ փոխնախագահը, Հանրային խորհրդի նախագահը եւ մյուսներն ինչու են շալվարներն իջեցնում։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում