Հրապարակվել են արքայադուստր Դիանայի սկանդալային ձայնագրությունները
Արքայադուստր Դիանայի և արքայազն Չարլզի ամուսնությունն ամենաշատ քննարկված ու բազմաթիվ սկանդալների հետ մտազուգորդվող միություններից է, որի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, օրերս հրապարակվել են Դիանայի կենդանության օրոք արված ձայնագրություններ, որում Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի նախկին անդամը պատմում է իր ամուսնական կյանքի ու տառապանքների մասին:
Ձայնագրություններից մեկում արքայադուստր Դիանան պատմում է, որ իրենց ամուսնությունից կարճ ժամանակ անց արքայազն Չարլզը վերսկսել է սիրավեպը Կամիլա Պարկեր Բոուլսի հետ:
Դիանայի խոսքով՝ իրենց ընտանիքում ու փոխհարաբերություններում տիրող քաոսը գնալով ավելի էր խորանում, ինչի պատճառով ինքն առաջնեկով՝ արքայազն Ուիլյամով, 4 ամսական հղի լինելու ժամանակ ինքնասպանության փորձ է արել ու գլորվել աստիճաններից:
Միջադեպը տեղի է ունեցել թագավորական ընտանիքի նորֆոլքյան նստավայրում:
«Երբ Ուիլյամով հղի էի ու գտնվում էի 4 ամսում, ինձ աստիճաններից ցած գլորեցի՝ փորձելով գոնե այդկերպ գրավել ամուսնուս ուշադրությունն ու ստիպել նրան լսել ինձ: Չարլզին անկեղծորեն ասացի, որ իր ուշադրությունը գրավելու համար եմ արել դա, քանի որ հուսահատության մեջ էի: Իսկ նա ընդամենն ասաց, որ ես ամեն ինչ բարդացնում եմ ու սուտ լաց լինում: Այդ խոսքերից հետո նա ինձ թողեց ու գնաց ձիարշավի»,-անկեղծացել է արքայադուստրը:
Ձայնագրություններից նաև պարզ է դառնում, որ ընտանեկան կոնֆլիկտների ժամանակ Դիանան ոչ մեկից աջակցություն չէր ստանում. Չարլզի ծնողները՝ թագուհի Էլիզաբեթ 2-րդն ու արքայազն Ֆիլիպը, պաշտպանում էին որդուն և նույնիսկ գտնում, որ եթե ամուսնությունն արդեն մի քանի տարի է, ինչ հաջող չէ, ապա Չարլզն իրավունք ունի իրեն ազատ տղամարդու պես պահել:
«Շրջապատում բոլորն ասում էին, որ ես անընդհատ խնդիրներ եմ ստեղծում ամուսնուս համար, ինձ պահում եմ երես առած երեխայի պես, բայց ոչ ոք չգիտեր, թե ինչ է կատարվում ներսումս: Իրականում ես օգնության կարիք ունեի, սակայն կողքիս հավատարիմ ոչ ոք չկար: Բացի այդ, ինձ ժամանակ էր հարկավոր նոր կարգավիճակին հարմարվելու համար.դա նրանք ևս չէին հասկանում: Չարլզի հետ ամուսնանալուց հետո փորձել եմ կտրել երակներս, ինձ գցել եմ կոտրված ապակիների վրա, պատուհանից իրեր եմ դուրս շպրտել, ուստի՝ չեմ զարմանում, որ Քենսինգթոնյան պալատում մարդիկ ինձ տարօրինակ էին համարում: Ես կորցրել էի քունս ու անընդհատ լացում էի»,-ձայնագրության մեկ այլ հատվածում ասում է Դիանան:
Արքայադուստրը վերհիշել է մի միջադեպ, որն իր մեջ խորն էր տպավորվել: Մի անգամ, երբ նա լողավազանում է եղել փոքրիկ Ուիլյամի հետ, որդին իրեն ասել է, որ նա աշխարհում ամենաեսասեր կինն է:
«Ես ապշեցի՝ որդուցս նման բան լսելով: Ճիշտ է, ես բազմաթիվ թերություններ ունեմ, բայց կարող եմ վստահ ասել, որ ես եսասեր չեմ: Երբ Ուիլյամին հարցրի, թե որտեղ է նման բան լսել, նա ասաց, որ հայրը հաճախ է դա կրկնում: Եվ, իսկապես, Չարլզն անընդհատ ինձ շեշտում էր, որ ես եսասեր կին եմ ու միայն իմ մասին եմ մտածում:
Բացի այդ, բոլորը քննադատում էին իմ արտաքինը: Չարլզն ասում էր, որ ես չափազանց նիհար եմ, մյուսների կարծիքով՝ տեսքս այդքան էլ լավը չէր»,- շարունակել է Դիանան:
Կնոջ խոսքով՝ ամուսնանալիս ինքը հույսեր էր փայփայում առ այն, որ Չարլզը լինելու է հոգատար, սիրող ամուսին ու հայր, սակայն իրականությունը եղավ շատ դաժան ու հիասթափեցնող:
«Նա ինձ անտեսում էր ամենուր և ամեն վայրկյան: Բոլորին ասում էր, որ անհաջող ամուսնության պատճառը ես եմ, քանի որ անընդհատ վատառողջ եմ: Բաց ոչ մեկն ինձ գեթ մեկ անգամ չհարցրեց, թե ես ինչ եմ մտածում այդ հարցի շուրջ: Մի անգամ, նույնիսկ, երբ ուզում էի Չարլզի հետ ինչ-որ հարց քննարկել, իսկ նա սովորականի պես անտեսեց ինձ, վերցրի նրա փոքրիկ դաշույնն ու կրծքավանդակիս հատվածում վնասեցի ինձ»,-պատմել է Դիանան:
Հիշեցնենք, որ այս ձայնագրությունների ամբողջական տարբերականները նոր են հրապարակվել:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի