Ինչպե՞ս մտքերով կյանքը փոխել դեպի լավը
Գիտակցությունը պետք է տրամադրել ստեղծագործական մտքերի, դեն նետել կործանիչ մտքերը։ Հիվանդության մասին ամեն միտք փոխարինել առողջության մասին մտքերով, անհաջողության մասին մտքերը՝ հաջողության, վշտի մասին մտքերն՝ ուրախության։
Ձեր մասին մտածեք այնպես, ինչպես դուք ուզում եք ձեզ իրականում տեսնել։ Միտքը բարձրագույն իրականություն է։ Ռեֆլեկտային մտածողությունը պետք է փոխարինել գիտակցական մտածողությամբ։
Օրգանիզմում բոլոր պրոցեսները կարելի է ենթարկել մեր կամքին եւ ղեկավարել դրանք։ Մարմինը դրան բավականին հաճույքով է ենթարկվում, եթե գիտակցում է դրա ուժը։ Մարմինն արձագանքում է բոլոր մտավոր պրոցեսներին՝ գիտակցական թե անգիտակցական։
Եվ եթե կրկնվող միտքը պնդում է հայտնի դրույթը կամ հրամանը, մարմինը հետեւում է դրան։ Մարմինն իր կամքը չունի, այն ենթարկվում է տիրոջ կամքին։ Մտքին տիրապետելը մեզ ուժ է տալիս, որը մենք կարող ենք օգտագործել ստեղծագործության համար։
Թող, որ ամեն ակամայից բացասական միտք փոխարինվի դրական եւ ստեղծագործ մտքով։ Դրա համար ուրիշ մարդկանցից եկող մտքերի, զգացողությունների եւ ներշնչումների նկատմամբ վերահսկողություն է պետք, քանի որ դրանք հատկապես վտանգավոր են։
Մարդիկ սիրում են խոսել իրենց թուլություններից եւ վայելել դա՝ ստեղծելով հիվանդությունների վառ եւ ուժեղ պատկերներ։ Անթույլատրելի է հիվանդությունների մասին խոսելը։
Ուժեղ եմ, զվարթ եւ առողջ, այլ մտքեր չեն թույլատրվում։ Ամեն մի թուլություն, դեռ չծնված, պետք է ուժեղ եւ կամային հրաման ստանա ձեր գիտակցությունից, որ դուք հիվանդ չեք, այլ առողջ եք։ Կամքն ու ոգին հաղթահարում են ամեն բան, եւ մարդու մարմնի մեջ ավելի հզոր էներգիա չկա, որը կարող է դիմակայել կամքի ամուր հրամանին։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...