Քիմ Քարդաշյանը երազում է Երեւանում Քանյեի համերգի մասին (Տեսանյութ)
Թողարկվել «Քարդաշյանների ընտանիք» իրապատում-շոուի նոր սերիան։ Հերթական թողարկումը նվիրված է նախորդ տարի աշնանը Քիմի եւ Քորթնիի Հայաստան կատարած այցին։ Այցի ընթացքում աստղային քույրերը մկրտել են երեխաներին, մկրտվել են նաեւ իրենք, հանդիպել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին եւ նրա կնոջը, ինչպես նաեւ այցելել Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր։
«Հուշահամալիր եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ այցելելն ամենահիշվողներից էր։ Դա իսկական բացահայտում էր։ Ես այնքան շատ բան իմացա հայ ազգի պատմության մասին»,- իր տպավորությունների մասին խոսել է Քիմը։
Հեռուստաաստղի՝ երեկվա եւ այսօրվա Twitter-ի բոլոր գրառումներն ու վերահրապարակումները նվիրված են իրապատում-շոուի նոր՝ «հայկական» թողարկմանը։ Twitter-ում հետեւորդներից մեկի հարցին՝ արդյոք Ռոբերտ Քարդաշյանի երեք դուստրերը ծրագրո՞ւմ են են կրկին երեխաների հետ Հայաստան այցելել, Քիմը պատասխանել է, որ «դա երազանք է»։ Իսկ Քանյե Ուեսթի երկրպագուները կարող են ուրախանալ. երբ հետեւորդներից մեկը նրա կնոջը հարցրել է Քիմի պատմական հայրենիք այցի մասին, Քիմը եւս մեկ համերգ է խստացել Կարապի լճում։ «Եվ նա կրկին կերգեր լճի մոտ,- գրել է Քիմը՝ հավելելով. – Դա լավագույն ժամանակ էր»։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին