Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ Չեռնոբիլի ատոմակայանը մնացել է առանց արտաքին էլեկտրամատակարարման Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ (ուղիղ) Միացյալ Նահանգների հետ առևտրային համաձայնագրի վավերացումը կասեցվել է Թրամփի ինքնաթիռում անսարքություն է հայտնաբերվել Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 7 մարզերում TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև Դատավորների էթիկայի հանձնաժողովում կավելանա «ոչ դատավորների» թիվը Եվրախորհրդարանը հավանություն է տվել Ուկրաինային ԵՄ-ի կողմից տրամադրվող վարկի հրատապ քննարկմանը Թրամփը հայտարարել է, որ ճանաչում է միայն երկու սեռ՝ արական և իգական Գրենլանդիան պատրաստ է ռազմական պատասխան տալ Միացյալ Նահանգներին

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետԱՄՆ թշնամին ՆԱՏՕ-ն է, այլ ոչ թե Ռուսաստանը․ Թրամփի գրառումըՉեռնոբիլի ատոմակայանը մնացել է առանց արտաքին էլեկտրամատակարարմանՎաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիարդ դոլարի համաձայնագիրըԹրամփը հայտարարել է, որ խաղաղության Նոբելյան մրցանակն ինքը պիտի ստանար իր դադարեցրած «յուրաքանչյուր պատերազմի» համարԵվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցելԵվրոպան կարող է համաձայնվել հրաժարվել Գրենլանդիայից՝ ԱՄՆ-ին հաճոյանալու համարՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ (ուղիղ)Վրաստանը ժամանակավորապես փակել է Հայաստանի սահման տանող ճանապարհներից մեկըՈ՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել ՓաշինյանըԱդրբեջանն ընդունել է ԱՄՆ նախագահի՝ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ դառնալու հրավերը. ԱԳՆՄիացյալ Նահանգների հետ առևտրային համաձայնագրի վավերացումը կասեցվել է Թրամփի ինքնաթիռում անսարքություն է հայտնաբերվելԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 7 մարզերումԵս նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ ԻրանինՀայկ Սարգսյանի նկատմամբ իրավական գործընթաց կսկսե՞նTRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. ԱլիևԴատավորների էթիկայի հանձնաժողովում կավելանա «ոչ դատավորների» թիվըՈվ ում հետ կմասնակցի 2026 թվականի ընտրություններինԵվրախորհրդարանը հավանություն է տվել Ուկրաինային ԵՄ-ի կողմից տրամադրվող վարկի հրատապ քննարկմանըԱրամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունըԹրամփը հայտարարել է, որ ճանաչում է միայն երկու սեռ՝ արական և իգականԳրենլանդիան պատրաստ է ռազմական պատասխան տալ Միացյալ ՆահանգներինԻրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնիԱվարտվեց շախմատի Հայաստանի առաջնությունների նախավերջին խաղափուլըՄենք պետք է ընդհանուր լեզու գտնենք միմյանց հետ և միասին շատ բան անենք. ՎուչիչՄի շարք պատգամավորներ կգործուղվեն Ստրասբուրգ՝ ԵԽԽՎ աշխատանքներին մասնակցելուԳրենլանդիայի վարչապետը կոչ է արել բնակչությանը պատրաստվել հնարավոր ներխnւժմանըՎարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար. մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելիԱրագածոտնի մարզի պարեկները վերապատրաստվել ենՄեղրու լեռնանցքը, Վանաձոր-Դիլիջան, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ ենՏարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալու են հատել սահմանը, առևտուր անել, օգտվել այն առավելություններից, որ ունենք․ ԽաչատուրյանՏեր Արտաշես քահանա Հակոբյանը միանում է ՀԱԵ բարենորոգման նախաձեռնությանըԵրևանի Վիլնյուսի փողոցի շուրջ 40 տուն մնացել է առանց խմելու ջրիՆոր գաղութատիրություն է ձևավորվում․ Մակրոն509 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում․ ՊԵԿԴավոսում օրակարգը փոխվում է․ AP NewsՀայաստանի ազգային հավաքականը բարելավել է դիրքըՎերացվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեության առանձին գործառույթի կասեցումըԿասեցվել է «Էլեն» ռեստորանի արտադրական գործունեությունըՀայտնաբերվել է գողացած քարտով գնումներ կատարած քաղաքացինՍևանի ափին գտնվող շինությունում հայտնաբերվել է տղամարդու մшրմին, կա վիրավnր. ճոպանն է կտրվելՓիրս Բրոսնանը հայտնվել է ինտերնետ սկանդալի կենտրոնումՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնում հանդիպել է հայ ուսուցիչների հետՔաղաքական հայացքներ հայտնելու համար ձերբակալելը լուրջ մտահոգություններ է առաջացրել. Լավրովը՝ Գյումրու քաղաքապետի մասինԻսպանիայում երկաթուղային աղետի կապակցությամբ եռօրյա սուգ Է հայտարարվելՍիրիայի քրդական վարչակազմը հայտարարել է, որ պահպանում է կապերը Իսրայելի հետ. AFPԿարծում եմ՝ ճիշտ չէ, որ ես հիմա այսպիսի կոռուպցիոն մեղադրանքով ընդգրկվեմ ինչ-որ քաղաքական պրոցեսում. Դավիթ ՏոնոյանԿենդանաբանական այգուց հիվանդանոց է տեղափոխվել 24-ամյա տղա՝ պարանոցի հատվածում ստացած վնասվածքներովՊուտինի հետ բանակցելը լավ միտք չէ․ Բելգիայի վարչապետ
Հայաստան

Լրագրողների համար գործատուն տեղեկանքը տալիս է 1 անգամ` նշելով սահմանափակումների օրերի քանակը. վարչապետի խոսնակ

168.am-ը գրում է. ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ։

Կառավարության պաշտոնական կայքում հրապարակված որոշման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը եւ սահմանվում է անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու եւ վարակի տարածումը կանխելու նպատակով: Անձի կողմից ընտրված ինքնամեկուսացման վայրը չի կարող փոփոխվել մինչեւ սույն որոշմամբ սահմանված ժամկետի ավարտը։

Նոր որոշմամբ` աշխատանքի նպատակով ինքնամեկուսացման ռեժիմ խախտող անձինք իրենց մոտ պետք է ունենան գործատուի կողմից տրվող տեղեկանք, որն իր մեջ ներառում է այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են աշխատողի անուն-ազգանունը, ընկերության անվանումը, աշխատողի անձը հաստատող փաստաթղթի համարը, աշխատողի զբաղեցրած պաշտոնը, աշխատանքի սկզբի եւ ավարտի ժամերը, տեղեկանքի գործողության ժամկետը:

Ըստ էության այս սահմանափակումները տարածվում են նաեւ լրագրողների վրա, որոնք նախկինում կարողանում էին տեղաշարժվել ու իրենց աշխատանքը կատարել իրենց լրագրողական բեյջերով:

Լրագրողների աշխատանքի վերաբերյալ որոշ պարզաբանումներ ստանալու խնդրանքով 168.am-ը դիմել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանին:

Մանե Գեւորգյանը նախ ասել է, որ նախկինում էլ, թեպետ լրագրողական բեյջը տեղաշարժի որոշ ազատություն տալիս էր, սակայն, այնուամենայնիվ, անհրաժեշտ էր նաեւ տեղաշարժի թերթիկի առկայությունը, եւ այժմ, փաստորեն, անհրաժեշտ է նաեւ գործատուի կողմից տրված տեղեկանքը, որը ձեռք բերելու ժամանակ լրագրողներն ունեն այսօր մինչեւ կեսգիշեր:

Հարցին, թե ինչպե՞ս դա պետք է կազմակերպենք, եթե խմբագրությունը փակ է, եւ լրագրողները տնից են աշխատում, Մանե Գեւորգյանը պատասխանել է, որ որեւէ կերպ այդ տեղեկանքի ձեռքբերումը պետք է կազմակերպվի մինչեւ կեսգիշեր:

«Կարող եք տպել, տանել տնօրենի մոտ, նա սարքի, տա: Կարող եք ուղղակի թերթիկի վրա գրել այդ անհրաժեշտ տվյալները, տանել տնօրենին, նա լրացնի, ստորագրի ու տա ձեզ` որպես լրագրողի»,- ասել է վարչապետի խոսնակը` հավելելով, որ լրատվամիջոցից ընդամենը մեկ հոգի կարող է գնալ գործատուի մոտ, բոլորի քանակով լրացվի ու ստորագրվի այդ, ու ինքն էլ մյուսներին բաժանի՝ ըստ անհրաժեշտության:

Ճշտող հարցին, թե այդ տեղեկանքը մեկ օրվա՞, թե՞ պարետի որոշմամբ սահմանափակումների բոլոր օրերի համար մեկ անգամ է տրվում, Մանե Գեւորգյանը պատասխանել է, որ ամեն օր պետք չի լրացնել այդ տեղեկանքը, անհրաժեշտ է սոսկ մեկ անգամ գրել, թե որքան օրերի համար է տրվում տեղեկանքը, ու լրացնել մնացած տվյալները:

Վարչապետի խոսնակը, ի պատասխան, ասել է նաեւ, որ մնացած սահմանափակումները գործում են այնպես, ինչպես նախկինում. Հանրային տրանսպորտը չի աշխատում, բայց աշխատում են տաքսիները, առաքման ծառայությունները նույնպես գործում են, իսկ մարդկանց` այլ խիստ անհրաժեշտ պայմաններում տեղաշարժը կատարվում է՝ ինչպես նախկինում` տեղաշարժման թերթիկ լրացնելով:

«Այս ամենի նպատակը մեկն է` խիստ սահմանափակել մարդկանց տեղաշարժն առանց ծայրահեղ անհրաժեշտության, ինչը կնպաստի վարակի տարածման կանխմանը: Եթե հնարավոր է տնից աշխատել, պետք է տնից աշխատել, իսկ եթե խիստ անհրաժեշտ է, որ աշխատանքի նպատակով անձը տնից դուրս գա, ուրեմն պետք է ունենա այդ տեղեկանքը»,- եզրափակել է Մանե Գեւորգյանը: