«Մեդիա Պաշտպան»-ը կոչ է անում իշխանություններին համաճարակը քաղաքական շահերին չծառայեցնել
«Մեդիա Պաշտպան»-ը կոչ է անում իշխանություններին համաճարակը քաղաքական շահերին չծառայեցնել: Այս մասին հայտնում են «Մեդիա Պաշտպան»-ի ֆեյսբուքյան էջում:
«Ազգային ժողովը՝ 71 կողմ ձայներով ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։ Ըստ այս նախագծի՝ արտակարգ դրության ռեժիմում, հեռահաղորդակցման օպերատորներից օգտվող անհատ քաղաքացիների տեղաշարժի գրաֆիկը, զանգերի և կարճ հաղորդագրությունների մասին տեղեկությունները հավաքագրվում են և ամեն վայրկյան կարող են օգտագործվել։
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը ցավում է, որ ուրիշի մասնավոր կյանք ներխուժելու մասին օրինագիծն ընդունվեց։ Այս նախագծին դեմ էին արտահայտվել ՀՀ ՄԻՊ-ը, մի շարք մեդիա ներկայացուցիչներ և իրավապաշտպան կառույցներ։
Իշխանական թևի պատգամավորները քվորում չապահովելուց հետո, հատուկ այս օրինագծի համար արտահերթ նիստ հրավիրեցին և ինչպես պնդում են ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները, իրենց այդ նիստի մասին տեղեկացրել են նիստը սկսելուց 5 րոպե հետո և փաստացի նիստն անցկացվել է առանց ընդդիմադիրների։
Կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմը դեռ հիմք չէ, որ ներխուժեն մարդկանց մասնավոր կյանք։ Հորդորում ենք հետևողական լինել մարդու իրավունքների սկզբունքներին և սահմանափակումների միջոցով չհասցնել դրանց վերջնական և տոտալ վերացման։
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում իշխանություններին զերծ մնալ համաճարակը քաղաքական շահերին ծառայեցնելու սկզբունքից։ Տեխնիկական այն միջոցները, մարդկային և ֆինանսական այն ռեսուրսները, որոնք պետք է օգտագործվեն այս նախագիծն իրականացնելիս, արդարացված չեն և իշխանության կողմից նոր միջոց են ընդդիմախոսների դեմ պայքարում»,- գրված է էջում։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Ի՞նչ է հայտնի այսօր Սիրիային հանձնված վարձկանների մասին